Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Թամերլան Աղուզարովին նշանակել է Հյուսիսային Օսիայի Հանրապետության ժամանակավոր պաշտոնակատար, հայտնում է TASS-ը՝ հղում կատարելով Կրեմլի կայքում հայտնված տեղեկությանը:
«Ռուսաստանը մշտապես ձգտում է լինել ռազմավարական մրցակից, առանց որևէ պատճառի պարզապես ընդդիմանում է լավ բաներին, որոնց մենք ցանկանում ենք հասնել աշխարհում»:
Հունիսի 4-ին՝ ժամը 22:55-ին, Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունում ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Հաղպատ գյուղի եկեղեցու մոտակայքում «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և ընկել Դեբեդ գետը, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Քիչ առաջ ինքնասպանություն է տեղի ունեցել Երևանում: Ժամը 10:50-ի սահմաններում ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել, որ Կիևյան կամրջից 40-45 տարեկան տղամարդը իրեն ցած է նետել:
Ընտրական թոհուբոհի մեջ ընկղմված Ալավերդում իրավիճակը հետզհետե լարվում է: Հունիսի 7-ին կայանալիք քաղաքապետի ընտրություններում միմյանց դեմ են դուրս եկել ՀՀԿ-ի առաջադրած Կարեն Փարեմուզյանն ու ինթնառաջադրված Արթուր Աբգարյանը:
«Մեզ համար անթույլատրելի է իրավիճակը, երբ մենք մշտապես պետք է ֆինանսավորենք ինչ-որ երկրի»,- ասել է Յոհաննես Հանը ՆԱՏՕ-ի Ատլանտյան խորհրդի նիստի ժամանակ:
Հայաստանյան բանկերում լուրջ մտահոգություններ կան իրենց տրամադրության տակ հայտնված անշարժ գույքի իրացման հարցում: Խոսքը տրամադրված վարկերի դիմաց որպես գրավ վերցված անշարժ գույքի մասին է, որի գինը նվագում է օր-օրի:
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Ալավերդի քաղաքում այս օրերին լարված մթնոլորտ է, որի պատճառը կիրակի օրը կայանալիք քաղաքապետի ընտրություններն են:
«Ամեն օր խմբի հանցավոր ղեկավարների կողմից իրականացվել են խոշոր չափերի հասնող գողություններ: Դժվար է հաշվարկել ճշգրիտ վնասը« սակայն խոսքը զգալի թվերի մասին է»,- ասել է Նանսի քաղաքի փոխդատախազ Գրեգորի Վեյլը:
Մեր տեղեկություններով, Աբովյանի ընտրություններում առաջադրված Արթուր Հարությունյանը պատրաստվում է վերջին «գրոհին»․ նա հրահանգել է իր թիմակիցներին ընտրությունների օրը` հունիսի 7-ին, վիճաբանել ընտրական հանձնաժողովի անդամների հետ, ընտրակեղծիքների իմիտացիա, աղմուկ բարձրացնել:
Հունիսի 5-ին, ժամը 08.49-ին տեղեկատվություն է ստացվել, որ քաղաքացին սպառնում է ինքնասպան լինել նետվելով Արմավիրի մարզի Արմավիր քաղաքի Իսահակյան փողոցի թիվ 34 տան տանիքից. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Երեկ՝ հունիսի 4-ին, Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Մաշտոցի քննչական բաժնի աշխատակիցները՝ բաժնի պետ Սահակ Գրիգորյանի և ավագ քննիչ Արթուր Մարուքյանի գլխավորությամբ Երևանի 16-րդ թաղամաս տեղափոխեցին Վանաձոր քաղաքի բնակիչ, 24-ամյա Վաղինակ Դերձյանին:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով կմեկնի Ֆրանսիայի Հանրապետություն. Սերժ Սարգսյանը Կաննում ներկա կգտնվի «Միդեմ» միջազգային աշխարհահռչակ երաժշտական փառատոնին, որտեղ Հայաստանն այս տարի մասնակցում է պատվավոր հյուրի կարգավիճակով:
Վերջին օրերին ամենաարտառոց քաղաքական տեսարանը սիպտակ մայկա-շլվարով Գագիկ Ծառուկյանն էր՝ սեւ կոստյում-շլվարով Սերժ Սարգսյանի կողքին: Խորհրդանշական է, որ Ազատության հրապարակի հարթակում Գագիկ Ծառուկյանը կարմիր մայկա-շլվարով էր, հիմա՝ արդեն սիպտակ մայկա-շլվարով:
Պարզվում է` գործով մի պաշտոնյա է անցնում: Նշենք, որ երեկ ՀՀ քննչական կոմիտեն հաղորդագրություն էր տարածել` հայտնելով, որ ոստիկանապետի տեղակալի սպանության դեպքի առթիվ քննվող քրեական գործի նյութերով ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարեւոր գործերի քննության գլխավոր վարչությունում հարուցվել է նոր քրեական գործ՝ առանձին պաշտոնատար անձանց կողմից իրենց պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքի առթիվ:
Մամուլը առիթ ունեցել է գրելու, որ Աժ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը իր համայնքի՝ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի բնակիչներին անձնագրերով օրը մի քանի լավաշ է անվճար տրամադրում: Պարզվում է՝ բարեգործական այս ակցիան միակը չէ, որ «բիզնես չունեցող» (նա է այդպես հայտարարում) պատգամավորն իրականացնում է:
Ջոն Գալիանոյի անկեղծ, ցնցող ելույթը Լոնդոնի կենտրոնական Սինագոգում, որի ժամանակ նա պատմեց սկանդալից հետո իր վերականգնման և այն մասին, թե ինչ կլիներ, եթե մնար Dior-ում:
Այն օրը, երբ Լեւոն Տեր-Պետրոսյանը հարթակից հայտարարեց, որ հեղափոխություն բառը պիտի հանել ՀԱԿ-ի բառապաշարից, «Հանրապետություն» կուսակցության համար խնդիրներ առաջացան, որովհետեւ 2001-ից սկսած մեր կուսակցությունը հեղափոխության եւ հեղափոխականության կողմնակից է եղել:
Չինական հանրահայտ անեծքը «մաղթում է» ապրել բարեփոխումների դարաշրջանում: Այս իմաստով բոլորս «անիծված» ենք: Հեռավոր 1985-ից պարբերաբար բարեփոխումների շրջանում ենք: Ու վերջը չի երևում: Նույնը կարելի է պնդել այս տարվա դպրոցական շրջանավարտների մասին:
Տղամարդը` լինելով անհատ ձեռնարկատեր, իրեն պատկանող կրպակում, համակարգչային տեխնիկայի միջոցով, տարբեր ինտերնետային կայքերից ներբեռնել և խտասկավառակների վրա ձայագրել է պոռնոգրական բնույթի տեսաֆիլմեր, որոնք քննությամբ չպարզված պայմաններում 500 դրամ գումարով իրացրել է գործով չպարզված անձանց, իսկ թվով 4 հատ պոռնոգրական բնույթի տեսանյութեր պարունակող խտասկավառակներ հայտնաբերվել են ոստիկանության աշխատակիցների կողմից կրպակում դեպքի վայրի զննության ընթացքում:
«Նախագահը կարող է օգտվել իր ցանկացած սահմանադրական իրավունքից: Դա նրա իրավունքն է»,- հայտարարել է Պեսկովը ի պատասխան լրագրողի այն հարցին, թե արդյոք կարող է Պուտինը օգտվել իր իրավունքից ու խնդրել Անվտանգության խորհրդին թույլատրել իրեն արտասահմանում դիմել ուժի կիրառման:
Դիլանը 7 տարեկան է: Նրա ընկերը` Ջոնան, ունի շատ հազվագյուտ հիվանդություն: Երբ Ջոնայի բուժման համար գումարը վերջացավ, Դիլանը որոշեց օգնել նրան: Նա գրեց «The Chocolate Bar» գիրքը, որը և օգնեց հավաքել ավելի քան 600.000 դոլար` հիվանդության ուսումնասիրության համար:
Վիկտորյա Բեքհեմը ներկայացրել է իր սեփական նորաձև բրենդի հերթական ստեղծագործությունը, տեղեկացնում է spletnik.ru-ն: Victoria Beckham-ի resort 2016 հավաքածուն չի հիասթափեցնի բրիտանական աստղի ոճի երկրպագուներին ու ամբողջությամբ համապատասխանում է ընթացիկ թրենդներին:
Հայաստանից կոնֆերանսին մասնակցում է Բյուրականի աստղադիտարանի (ԲԱ) առաջատար գիտաշխատող, Հայկական աստղագիտական ընկերության (ՀԱԸ) համանախագահ Արեգ Միքայելյանը։ Նրա զեկուցումը նվիրված է «Ենթակարմիր դիտումներից ընտրված Բյուրական-IRAS գալակտիկաների աստղառաջացման տեմպերը» թեմային։
Նախօրեին Լոնդոնում կայացել է Glamour ամսագրի կազմակերպած «Տարվա կին» ամենամյա մրցանակաբաշխությունը:
Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում ստացվել է քաղաքացու լիազորած անձ Տ. Խուրշուդյանի դիմումն առ այն, որ «Լևոն Ամիրխանյան» ՍՊ ընկերության և իր վստահորդի միջև 2009 թվականի հուլիսի 17-ին կնքվել է անշարժ գույքի առուվաճառքի նախնական պայմանագրեր և կազմվել ստացական։ Ըստ այդմ՝ 2 բնակարան ձեռք բերելու դիմաց ընկերությանը վճարվել է 110.911.449 ՀՀ դրամին համարժեք 303.360 ԱՄՆ դոլար։
Եթե Դուք չեք կարողանում քնել` առանց ծնկով ինչ-որ բանի կամ ինչ-որ մեկին հենվելու, նշանակում է` Դուք հանգիստ և վստահելի մարդ եք: Դրա հետ մեկտեղ, Դուք նաև կոլեկտիվի «հոգին» եք:
«Կարծում եմ՝ և՛ Գագիկ Ծառուկյանը, և՛ Սերժ Սարգսյանն իրենց ելույթներում բազմաթիվ անգամներ նշել են, որ Հայաստանի ներսում իրենք թշնամիներ չունեն, պարոն Ծառուկյանը բազում անգամներ ասել է, որ իր լավ ընկերն է և՛ առաջին նախագահը, և՛ երկրորդ նախագահը, և՛ երրորդ նախագահը, և ասել է, որ ցանկացած քաղաքական փոխհարաբերություն ամենևին չի նշանակում, որ տվյալ մարդկանց միջև մարդկային փոխհարաբերությունները պետք է ավարտվեն»:
Ռուսաստանի նախագահի հատուկ հանձնարարությամբ ստեղծվել է պետական ազգային քաղաքականության տեղեկատվական աջակցման հարցերով հանձնաժողով, որը գործելու է ՌԴ նախագահին առընթեր ազգամիջյան հարցերի խորհրդին կից։ Այդ հանձնաժողովի նախագահ է նշանակվել «Ռուսաստանի հայերի միության» նախագահ Արա Աբրահամյանը։
Այս տարի Կաննի 68-րդ կինոփառատոնի լավագույն դիմահարդարումներից մեկը համարվել է Քիմ Քարդաշյանի քրոջ՝ Քենդալ Ջենների դիմահարդարումը: spletnik.ru-ն Lancome-ի առաջատար Ալեքսեյ Մոլչանովի հետ փորձել է վերստեղծել Կառլ Լագերֆելդի սիրած մոդելներից մեկի դիմահարդարումը ու այն ներկայացնել իր ընթերցողներին: