Բաժիններ՝

Տղամարդը պոռնոգրական բնույթի տեսաֆիլմեր է ներբեռնել, խտասկավառակները վաճառել 500 դրամով

Դատարան է ուղարկվել Աբովյանի բնակչի դեմ հարուցված քրեական գործը:

Քրեական գործի շրջանակներում տղամարդուն մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա` հանդիսանալով անհատ ձեռնարկատեր, իրեն պատկանող կրպակում, համակարգչային տեխնիկայի միջոցով, տարբեր ինտերնետային կայքերից ներբեռնել և խտասկավառակների վրա ձայագրել է պոռնոգրական բնույթի տեսաֆիլմեր, որոնք քննությամբ չպարզված պայմաններում 500 դրամ գումարով իրացրել է գործով չպարզված անձանց, իսկ թվով 4 հատ պոռնոգրական բնույթի տեսանյութեր պարունակող խտասկավառակներ հայտնաբերվել են ոստիկանության աշխատակիցների կողմից կրպակում դեպքի վայրի զննության ընթացքում:

Նրան մեղադրանք է առաջադրվել պոռնկագարական նյութեր տարածելու համար (ՀՀ քրեական օրենսգրի 263-րդ հոդվածի 1-ին մաս): Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930