Կանադայի վարչապետը հայտարարել է, որ Պուտինի օրոք Ռուսաստանը տեղ չունի «Մեծ ութնյակում»

Կանադայի վարչապետ Սթիվեն Հարփերը հայտարարել է, որ Ռուսաստանը չի վերադառնա «Մեծ ութնյակ», քանի դեռ երկրի նախագահն է Վլադիմիր Պուտինը, հայտնում է Associated Press-ը:

Այա մասին նա հայտարարել է մինչ Ուկրաինա, ապա Գերմանիա կատարելիք այցը, որտեղ հունիսի 7-8-ը պետք է տեղի ունենա G7 գագաթաժողովը: Ռուսաստանի վերադարձի համար «ութնյակ», կպահանջվի կոնսենսուս, սակայն դա, քաղաքական գործչի կարծիքով, պարզապես չի կարող տեղի ունենալ:

«Ես չեմ կարծում, որ Ռուսաստանը Պուտինի ղեկավարման օրոք կպատկանի G7-ին ու վերջ»,- հայտարարել է Հարփերը:

Նա նշել է, որ Կանադան «չափազանց դեմ կլինի» նրան, որ Պուտինը երբևէ հայտնվի ընդհանուր սեղանի շուրջ «Մեծ ութնյակի» ղեկավարների հետ:

«Ռուսաստանը մշտապես ձգտում է լինել ռազմավարական մրցակից, առանց որևէ պատճառի պարզապես ընդդիմանում է լավ բաներին, որոնց մենք ցանկանում ենք հասնել աշխարհում»,- հայտարարել է Կանադայի վարչապետը:

Նրա կարծիքով՝ դեռ մինչ ուկրաինական ճգնաժամը Ռուսաստանը կորցրել էր զարգացած երկրների խմբին մասնակցելու հիմքերը:

Հիշեցնենք, որ ներկայում «Մեծ ութնյակի» անդամներ են Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Իտալիան, Կանադան, Ֆրանսիան ու Ճապոնիան:

Ռուսաստանը խմբից հեռացվել էր անցած տարի: Պատճառը Ղրիմի բռնակցումն էր:
Հունիսյան G7-ը կանցկացվի Բավարիայի Էլմաու դղյակում:

Տեսանյութեր

Լրահոս