Բաժիններ՝

Ողբերգական դեպք` Լոռու մարզում. պապը, հայրը և որդին ավտոմեքենայով ընկել են Դեբեդ գետը. թոռը փրկվել է, հոր դին հայտնաբերվել է, պապը փնտրվում է

Հունիսի 4-ին՝ ժամը 22:55-ին, Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունում ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Հաղպատ գյուղի եկեղեցու մոտակայքում «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և ընկել Դեբեդ գետը, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մ-6 ավտոճանապարհի Ալավերդի-Այրում հատվածի 7-րդ կմ-ին, դեռևս չբացահայտված հանգամանքներում,«ՎԱԶ 2121» մակնիշի 34 ZA 719 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և շրջվել Դեբեդ գետը:

Մինչ հրշեջ-փրկարարների՝ կանչի վայր հասնելը՝ գետից ինքնուրույն դուրս է եկել 1994 թ. ծնված Վ. Ս.-ն, ով հրաժարվել է հոսպիտալացումից և տեղեկացրել է, որ ավտոմեքենայում են գտնվում իր հայրը` 1975 թ. ծնված Ա. Ս.-ն, և պապը` 1950 թ. ծնված Վ. Ս.-ն:

Հրշեջ-փրկարարները հատուկ տեխնիկայի օգնությամբ գետից դուրս են բերել ավտոմեքենան, որտեղ հայտնաբերվել է Ա. Ս.-ի դին. այլ քաղաքացի չի գտնվել:

Հրշեջ-փրկարարները սկսել են որոնողական աշխատանքներ, որոնք ժամը 00.57-ին անբավարար տեսանելիության պատճառով դադարեցվել են և կվերսկսվեն ս. թ. հունիսի 5-ի առավոտյան:

Հունիսի 5-ին՝ ժամը 07:05-ի դրությամբ Ալավերդի քաղաքի հրշեջ-փրկարարները վերսկսել են Վ. Ս.-ի որոնողական աշխատանքները:

Լուսանկարը՝ Shamshyan.com-ի

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս