Թուրինի «Յուվենթուսի» պաշտոնական կայքը հայտնում է, որ ակումբի իտալացի պաշտպան Ջորջիո Կյելինին վնասվածքի պատճառով չի կարողանա մասնակցել Չեմպիոնների լիգայի եզրափակիչ՝ «Բարսելոնայի» հետ դիմակայությանը:
Հովհաննես Այվազովսկու «Երեկոն Կահիրեում» կտավը, որը ՌԴ ՆԳՆ-ն հայտարարել էր որպես գողացված, հանվել է Լոնդոնում Sotheby’s-ի աճուրդից, Interfax-ին հայտնել է աճուրդի տան վաճառքի բաժնի ղեկավար Մեթյու Ուելգմանը:
Վերակառուցման ու զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵբ) կասեցրել է Ադրբեջանում մի շարք նախագծեր՝ կապված մանրածախ ոլորտի հետ: Այս մասին Trend-ին հայտնել է Բաքվում գրասենյակի ղեկավար Նիլ Մակքեյնը:
«Վեցյակն» ու Թեհրանը հաջորդ շաբաթ բանակցություններ կանցկացնեն միջուկային ծրագրի վերաբերյալ, հայտնում է RIA Novosti-ն՝ հղում կատարելով Ֆրանսիայի ԱԳՆ-ի քաղաքական բաժնի ղեկավար Նիկոլա դե Ռիվյերին:
«Դուք պատկերացնո՞ւմ եք՝ ֆինանսների նախարարությունը խորանար, թե ով ինչ ունի այս երկրում: Պատկերացրեք ներքևի օղակները, դուք կարո՞ղ եք կառավարել վիճակը: Մենք նայում ենք որպես տնտեսվարող սուբյեկտ իրենց՝ հարկ վճարողի հաշվի համարով»:
Պատգամավորը նշեց, որ ՀՀ-ն՝ որպես կոնֆլիկտի կողմերից մեկը, ունի իր հստակ մոտեցումը՝ ԼՂ քաղաքացիների ինքնորոշման իրավունքի իրացումը, և ՀՀ-ն երաշխավորն է ԼՂ բնակչության անվտանգության. «Մնացած շատ շատ խնդիրներ պետք է լուծում ստանան Ստեփանակերտում և վերջնական լուծումների մասին խոսել նշանակում է, ունենալ նաև Ստեփանակերտի համաձայնությունը: Դրանով է պայմանավորված, որ ՄԽ համանախագահները պարբերաբար լինում են Ստեփանակերտում: Եվ ՀՀ-ն բազմիցս ասել է, որ ԼՂ-ն պետք է վերադառնա բանակցային գործընթաց»:
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ և ըստ քննչական ենթակայության քննության ուղարկվել ՀՀ հատուկ քննչական ծառայություն:
Հունիսի 3-ին ՀՀ ՏԿԱԻՆ փրկարար ծառայության տնօրենի տեղակալ, փ/ծ գեներալ-մայոր Վրեժ Գաբրիելյանը ընդունեց ԱՄՆ պաշտպանության դեպարտամենտի սպառնալիքների նվազեցման գործակալության պատվիրակությանը
«Հարց եղավ նաև այն մասին, որ ռուսական ճգնաժամը երկար ժամանակ է պահանջելու, տարբերակ կա՞ ԵՏՄ-ից դուրս գալու և ԵՄ-ի հետ ասոցիացման ուղղությամբ քայլեր ձեռնարկելու համար, ինչին պարոն Աբրահամյանը պատասխանեց, որ չեն կարող իրենց ընկերոջը վատ դրության մեջ լքել: Դրանից բացի՝ մատնանշվեց ԼՂ խնդիրը, որ ՌԴ-ի հետ հարաբերությունները ոչ միայն տնտեսական են, այլև քաղաքական: Էկոնոմիկայի նախարարն իր հերթին` հավաստիացրեց, որ ՀՀ-ն ԵՄ-ի հետ նույնիսկ ավելի շատ պայմանագրեր ու համաձայնագրեր է ստորագրել, քան նույնիսկ ասոցիացված երկրները»:
ՀՀ կառավարությունն այսօր չորս որոշում է ընդունել Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոնի առաջարկությամբ:
Դոնբասում ռազմական գործողությունների վերսկսումը կարող է ազդել ԵՄ ղեկավարների վրա ուժեղացնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները:
Ոստիկանության Կենտրոնականի բաժին ներկայացած տղամարդը հայտնել էր, որ Երևանի Մ. Խորենացու փողոցի թիվ 24 հասցեում գործող տոնավաճառի 2-րդ հարկում գտնվող իր տաղավարի փայտյա կախիչից գողացել են 17.13 գ կշռով ոսկյա շղթա` պատճառելով 378.000 դրամի նյութական վնաս:
Թուրքիայի մոտ 56 մլն մարդ կկարողանա մասնակցել երկրի խորհրդարանական ընտրություններին: Նրանք պետք է ընտրություն կատարեն 20 կուսակցություններից, որոնք տեղերի են հավակնում խորհրդարանում:
Հունիսի 5-ի երեկոյան ժամերին շրջանների զգալի մասում, 6-9-ին հյուսիսային և արևելյան շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում` կարկուտ:
Կենտրոնական Եվրոպայի վառելիքի սպառողները ծրագրում են վերցնել իրենց ասիացի գործընկերների փորձը ու միավորել ջանքերը հեղուկացված բնական գազի գնման համար
Rate.am համակարգի տվյալներով, հունիսի 4-ի օրվա ժամը 17։00-ի դրությամբ ՀՀ առևտրային բանկերում ԱՄՆ դոլարը գնվում է միջինը 475.5 դրամով, վաճառվում 479.3 դրամով :
Պետությունը ոչ թե պետք է ընկերություններին պարտադրի թանկ գնով կաթ մթերել, այլ փորձի հասկանալ` ինչո՞ւ է դրսում արտադրված կաթի փոշին ավելի էժան
ՀՀ կառավարությունը այսօր հաստատել է Հայաստանի Հանրապետությունում նոր տեսչական համակարգին անցնելու ծրագիրը, որով շարունակվում է 2009թ. մեկնարկած տեսչական բարեփոխումը:
Մանրամասները կարող եք դիտել ՀՀ ոստիկանության տրամադրած տեսանյութում:
Իրան-Հայաստան գազատարի վերջին՝ Մեղրի-Քաջարան 40 կիլոմետրանոց հատվածը ռուսական «Գազպրոմ-Արմենիա» ընկերությանը վաճառելը չի հարվածի ՀՀ էներգետիկ անվտանգությանը: Նման տեսակետ այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտնեց ՀՀԿ-ական պատգամավոր, ԱԺ արտաքին հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը՝ հավելելով, թե դեռ վաղ է գնահատականներ հնչեցնել, արդյունքների վերաբերյալ կլինի վերջական մոտեցում:
«Այդ մարդիկ, չարաշահելով այն կազմակերպության կարգավիճակը, որը ներկայացնում են, Առաջին Եվրոպական խաղերի նախօրեին գործում են որպես Ադրբեջանը պատվերով վարկաբեկողներ»:
5-ամյա երեխայի գլուխը մնացել էր Երևանի Բեկնազարյան փողոցի տներից մեկի վերելակի դռների արանքում. երեխան հոսպիտալացվել էր «Արմենիա» բ/կ, որտեղ մահացել էր:
Ադրբեջանի առաջարկը՝ ընդլայնել Մինսկի խումբը, ունի մեկ իրական նպատակ՝ Թուրքիան, որը նույնական է Ադրբեջանի հետ: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը:
«Էներգահամակարգը չափազանց բարդ ինժեներական համակարգ է, այն ամբողջ աշխարհում պահանջում է հետևողական արդիականացում, թարմացում ու շահագործման պայմանների բարելավում, ինչը տեղի չի ունեցել»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսելով էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման մասին՝ նման տեսակետ հայտնեց տնտեսագետ Վարդան Բոստանջյան:
Երեւան Ջուր ՓԲԸ-ն տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ դադարեցվել է Տանդեմ Պեյմինթս ՍՊԸ-ի հետ պայմանագրի գործողությունը՝ վերջինիս տերմինալների միջոցով Երեւան Ջուր ՓԲԸ-ի ծառայությունների դիմաց վարձավճարների ընդունման վերաբերյալ:
Հունիսի 4-ին Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցին տոնեց Ս. Հովհաննես Կարապետի, Ս. Աթանագինե եպիսկոպոսի տոնը, որը համընկնում է նաև Էջմիածնի Ս. Շողակաթ վանքի ուխտի օրվա հետ:
Նիստում քննարկվել և հաստատվել են հիմնադրամի 2015 թ. բյուջեն և «ՀՀ նախագահի հովանու ներքո իրականացվող երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի շրջանակում Հայաստանի երիտասարդական հիմնադրամի կողմից իրականացվող ֆինանսական միջոցների տրամադրման» կարգը:
ՀՀ կառավարության այսօրվա նիստում վարչապետ Հովիկ Աբրահամյանը հետաքրքրվել է, թե երբ է շահագործման հանձնվելու կառավարական նոր մասնաշենքը:
Զ.Փոստանջյանը լրագրողներին տեղեկացրեց, որ համաձայնել են այս տարի սեպտեմբերին անցկացնել խորհրդարանական լսումներ հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ, և այդ ժամանակ ինքը նորից կներկայացնի լրամշակված նախագիծը՝ միգուցե ավելացրած պահանջներով:
Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլահ Ալի Խամանեին մեղադրում է ԱՄՆ-ին Իրաքում ու Սիրայում «ծայրահեղական սուննի խմբավորումների» նկատմամբ հանդուրժողականության մեջ, հայտնում է Իրանի պետական IRINN հեռուսատեսությունը: