ԵՄ-ի համար անթույլատրելի է մշտապես Ուկրաինային ֆինանսավորելը. եվրահանձնակատար
Եվրամիությունը չի կարող իր վրա պատասխանատվություն վերցնել աջակցելու ուկրաինական տնտեսությանը՝ չնայած երկում շարունակվող կոնֆլիկտին, հայտարարել է ԵՄ հարևանության քաղաքականության ու բանակցությունների հարցով եվրահանձնակատար Յոհաննես Հանը, հայտնում է Sputnik-ը:
«Մեզ համար անթույլատրելի է իրավիճակը, երբ մենք մշտապես պետք է ֆինանսավորենք ինչ-որ երկրի»,- ասել է Յոհաննես Հանը ՆԱՏՕ-ի Ատլանտյան խորհրդի նիստի ժամանակ:
Եվրահանձնակատարը խոստովանել է, որ Ուկրաինան գտնվում է «պատերազմական վիճակում», սակայն նշել է, որ երկրի կառավարությունը պետք է «կարգավորի կոնֆլիկտն ու միջոցներ ձեռնարկի տնտեսական ճգնաժամից դուրս գալու համար»:
Ավելի վաղ Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հայտարարել էր, որ երկիրը համապատասխանելու է 2020թ. ԵՄ մտնելու համար անհրաժեշտ բոլոր պահանջներին:
Ուկրաինայի ընդհանուր պարտքը գնահատվում է ներկայում մոտավորապես 50 մլրդ դոլար, 2014-ին այն կազմել է ՀՆԱ-ի 71%-ը, իսկ 2015-ին, ըստ Ուկրաինայի Ազգային բանկի, կհասնի ՀՆԱ-ի 93%-ին: