«Սա ֆուտբոլ է, և նման բաներ հնարավոր են: «Ատլետիկ Բիլբաոյի» ֆուտբոլիստների ռեակցիան ինձ ապշեցրեց: Կարծես թե նրանք գրգռված էին, բայց «ֆինտերն» իմ ոճի մասն են կազմում: Արդեն առաջին տարին չէ, որ ես նման հնարքների եմ դիմում: Չեմ պատրաստվում ոճս փոխել միայն նրա համար, որ ինչ-որ մեկին այն դուր չի գալիս»,- Նեյմարի խոսքերը մեջբերում է Football Espana-ն:
Քացախ և եթերային յուղեր: Հավասար չափով ջուրն ու քացախը խառնեք, ավելացրեք 15 կաթիլ եթերային յուղ: Խառնուրդը քսեք այն հատվածներին, որտեղ հավաքվում են միջատները:
Գիտեի՞ք, որ բանանը հրաշալի կերպով օգնում է մազաթափության ժամանակ: Ըստ healthyfoodstar.com-ի՝ բանանը լավացնում է մազերի աճը, օգտակար է յուղոտ և չոր մազերի համար:
Եթե գնացքը գնում է դեպի աջ, ուրեմն Ձեզ մոտ զարգացած է ուղեղի ձախ կիսագունդը, որը պատասխանատու է Ձեր լեզվային ընդունակությունների համար: Այդ կիսագունդը վերահսկում է խոսքը, կարդալու և գրելու ընդունակությունները, ինչպես նաև նա հիշում է փաստերը, անունները, տարեթվերը և դրանց գրելու ձևը:
Այսօր կինոգործիչներն իրենց երևակայում են՝ որպես բժիշկներ, սակայն մոլորված բժիշկներ, ովքեր չգիտեն բուժման ձևերը:
ՀՀ տնտեսության մեջ կատարված ուղղակի ներդրումների զուտ հոսքը կրճատվել է 34.3 մլրդ դրամով կամ 49.3%-ով
«Պատրաստվում եմ մեծ համերգով հանդես գալ: Դեռ ես և Գոհար Հովհաննիսյանը քննարկում ենք, որպեսզի համատեղ այն ներկայացնենք: Մեզ համար գլխավորը այն է, որ համերգը լինի հետաքրքիր, դրա համար որոշել եմ շարունակել ինձ համար ավանդույթ դարձած երգի հետ համատեղ բեմականացումները, որոնց ժամանակ ես ինքս, մասնակցելով տարբեր պարային խմբերի հետ, հենց բեմում ներկայացնում ենք հայկական ավանդական հարսանիք, մարտի դաշտ, ֆիդայական հաղթական պարեր և այլն»:
Ըստ Արամի՝ կոնֆլիկտ չի եղել, իրենց շփումը շարունակվում է, սակայն աշխատանքի բերումով չեն կարողանում նախկինի պես շատ շփվել։ «Աշխատանքի բերումով ավելի շատ շփվում էինք «Վիտամինի» շրջանակներում։ Երբ մարդն այլ աշխատանք է ունենում, շփման միջոցները քչանում են»:
Եկատերինա II-ն ամեն առավոտ լվացվում էր անձրևաջրի սառույցի մանր կտորներով, բույսերի թուրմերով և թեյերով: Կայսրուհին շատ էր սիրում նաև լոգանք ընդունել ծովի աղով, իսկ լոգանքից հետո եթերային յուղեր էր օգտագործում:
Համացանցում արդեն հասանելի է «70-ամյա հաղթանակի վկաները» ֆիլմը, որը պատմում է Մեծ Հայրենականին արցախցիների մասնակցության մասին:
Երեխաների իրավունքների պաշտպանության օրվա երեկոն Կարապի լճի էկրանի շուրջ անցկացնելու էին եկել հարյուրավոր ընտանիքներ։ Էկրանին հայկական կարճամետրած մուլտֆիլմեր էին։ «Երևանյան ամառ 2015» ծրագրի մեկնարկային օրը մանկական ծրագրով սկսվեցին նաև բացօթյա այս էկրանի ամառային ցուցադրությունները։
Այս տարի հայ ժողովուրդը և աշխարհի բազմաթիվ ազգեր ու պետություններ նորովի անդրադարձ են կատարում 20-րդ դարասկզբին հայ ժողովրդին պատուհասած ողբերգությանը: Հայերի դեմ իրագործված ցեղասպանությունը, ավաղ, մնաց անպատիժ և, ցավոք, ոչ անհետևանք. ֆաշիզմի գազանությունները եվրոպական մայրցամաքում դաժան արձագանքներն էին Օսմանյան կայսրությունում երկու միլիոնից ավելի քրիստոնյաների ոչնչացման քաղաքականության:
Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ մարդասիրական օգնության ծավալները կրճատվել են 30.6%-ով։
Բերանի խոռոչի հիգիենան պահպանելը ոչ միայն կարևոր է, այլև՝ պարտադիր: Ուշադրություն դարձրեք հիգիենային և կդադարեք հսկայական գումարներ ծախսել ատամները սպիտակեցնելու վրա:
«Այս շաբաթվանից հետո Բենիտեսը կդառնա ինձ համար լավագույն մարզիչը: Դեռ 3 օր առաջ ինձ համար լավագույնն Անչելոտին էր, ում մենք հայտնում ենք մեր երախտագիտությունը: Երկու տարի առաջ ինձ համար լավագույնը Մոուրինյոն էր, իսկ հիմա Բենիտեսի հերթն է»:
Մայիսի 30-ին, ժամը 13.00-ի սահմաններում, անհայտ ավտոմեքենայի վարորդը Վանաձորի Թումանյան փողոցի թիվ 8 Դ/3 հասցեի մոտ վրաերթի է ենթարկել 13-ամյա աղջկա, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, իսկ վարորդը դիմել է փախուստի:
«Ընտրակեղծիքների դեմն արդեն առնված է, իրենց վրա էլ խաբար չկա, եթե իրենք իրենց գլխներից ձեռք են քաշել, թող մի հատ փորձեն այդ օրն ընտրակեղծիք անել, իրենց այդ խոստացած հանձնաժողովի անդամները, ում վզին դրել են, որ պետք է անպայման ընտրակեղծիք անեն, թող փորձվեն, հետո կտեսնեն՝ ինչ է կատարվում, ինձ թվում է՝ հետո սաղ կյանքները կզղջան, որ նման բան արեցին»:
Երբ Հայաստանի օլիմպիական կոմիտեն հայտարարեց, թե ովքեր են Հայաստանից մեկնելու Բաքու և մասնակցելու հունիսին Բաքվում կայանալիք Եվրոպական խաղերին, եղան լուրջ քննարկումներ:
Սուրեն Մատնիշյան փողոցի բնակիչներն են ահազանգում: Խնդիրը կապված է հին ջրագծերը նորերով փոխարինելու հետ:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ֆրանսիական առաջատար ընկերություններից մեկի՝ «Վեոլիա» ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Անտուան Ֆրերոյին, ում գլխավորած ընկերության հիմնադրած «Երևան Ջուր» ջրամատակարար կազմակերպությունը 2006թ-ից տասը տարի ժամկետով իրականացնում է Երևան քաղաքի և շրջակա մի շարք գյուղերի ջրամատակարարման ու ջրահեռացման աշխատանքները:
Հանրապետության Նախագահը ողջունել է հյուրին և կարևորել մեր երկրում «Վեոլիա» ընկերության գործունեությունը, ընդգծելով, որ մինչ այժմ ընկերության ստանձնած պարտավորությունների կատարման գործում արձանագրված ցուցանիշները վկայում են նկատելի առաջընթացի մասին: Սերժ Սարգսյանը հույս է հայտնել, որ պարոն Ֆրերոյի այցը Հայաստան նոր խթան կհաղորդի «Երևան Ջուր» ընկերության աշխատանքին:
«Վեոլիա» ընկերության գլխավոր գործադիր տնօրենը նշել է, թե հպարտությամբ և մեծագույն պատասխանատվությամբ է իր գլխավորած ընկերությունը Հայաստանում գործունեություն ծավալում և աշխարհի մի շարք երկրներում ջրամատակարարման ու ջրահեռացման ոլորտում ունեցած մեծ փորձը կիրառում նաև Հայաստանում: Անտուան Ֆրերոն ընդգծել է, որ «Վեոլիա»-ն Հայաստանում մեծ և հավակնոտ ծրագրեր ունի, նաև ցանկություն՝ ընդլայնելու գործունեության աշխարհագրությունը՝ մայրաքաղաքից բացի ընդգրկելով նաև Հայաստանի այլ քաղաքներն ու գյուղերը: Ըստ նրա, նպատակ մեկն է՝ ի վերջո Հայաստանում ամենուր ապահովել 24-ժամյա ջրամատակարարում:
Ընկերության գլխավոր գործադիր տնօրենը Հանրապետության Նախագահին տեղեկացրել է, որ «Վեոլիա»-ն ակտիվորեն պատրաստվում է հաջորդ տարի մասնակցել ՀՀ կառավարության կողմից անցկացվելիք մրցույթին և կանի ամեն հնարավորը՝ ապահովելու մրցույթի պայմաններն ու իր փորձառությամբ և ծառայությունների մատուցման որակով օգտակար լինելու Հայաստանին ու հայ ժողովրդին:
Երևանցի 56-ամյա կինը, «Փաստինֆո»-ի տեղեկությոուններով, երեկ ոստիկանությունում հաղորդում է տվել այն մասին, որ իր ծանոթը, բռնություն գործադրելով և դանակի սպառնալիքով, փորձել է բռնաբարել իրեն:
Հունիսի 1-ին, ժամը 16.46-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Սարալանջի պողոտայում՝ Կասկադ համալիրի կենտրոնական դիտահարթակի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, «Միտցուբիշի» մակնիշի ավտոմեքենան շրջվել է, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Յոթ տարի Դորտմունդի «Բորսուսիայում» աշխատելուց հետո Յուրգեն Կլոպը որոշել է որոշ ժամանակով դադարեցնել աշխատանքը, չնայած այն բանին, որ «Մեղուների» գլխավոր մարզչի ծառայություններով հետաքրքրված էին այնպիսի ակումբներ, ինչպիսիք են «Ռեալ Մադրիդը», «Լիվերպուլը» և «Բավարիան»:
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` մայիսի 29-ից հունիսի 1-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 54 դեպքից բացահայտվել 47-ը:
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գագիկ Պողոսյանը քիչ առաջ մերժեց 2014թ. մայիսի 17-ին Վերնիսաժի մոտ՝ Վարդանանց փողոցում հնչած կրակոցների գործով ամբաստանյալ Վալերիկ Հովհաննիսյանի խափանման միջոցը փոխելու մասին միջնորդությունը:
Կանխիկ արտարժույթի շուկայում դրամն արժևորվել է բոլոր հիմնական արժույթների նկատմամբ։
Այսօրվա դրությամբ գոյություն ունեն մի քանի միջոցներ և դեղամիջոցներ, որոնք օգնում են շատ արագ և արդյունավետ հաղթահարել ոտնաթաթերի սունկը:
«Սա ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ Արցախը քաղաքակիրթ, նորմալ պետություն է` ի տարբերություն Ադրբեջանի, որը ֆաշիստական և նախնադարյան պետություն է:
Ոստիկանության Շենգավիթի բաժին ներկայացած կինը հայտնել էր, որ թիվ 205 երթուղայինում իր պայուսակից գողացել են դրամապանակը, որի մեջ եղել է 30.000 դրամ:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունը, ըստ ստացված հաշվետվությունների տվյալների և հետազոտությունների արդյունքում ձևավորված փորձագիտական գնահատումների, 2015թ. հունվար-մարտին հանրապետություն է ժամանել 232 583 զբոսաշրջիկ։