Բաժիններ՝

Խոշոր՝ վթար Կասկադի մոտ

Հունիսի 1-ին, ժամը 16.46-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Սարալանջի պողոտայում՝ Կասկադ համալիրի կենտրոնական դիտահարթակի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, «Միտցուբիշի» մակնիշի ավտոմեքենան շրջվել է, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Դեռևս չբացահայտված հանգամանքներում «Միտցուբիշի» մակնիշի 004LL02 պետհամարանիշի (վարորդ` Հ. Ս., ծնվ.1996թ.) ավտոմեքենան շրջվել է, ուղևոր Ս.Յ.-ն (ծնվ. 1996թ.) տեղափոխվել է «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր:
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս