Այս պահին ԱԺ ՀՀԿ խմբակցությունում փակ քննարկում է ընթանում էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման խնդրի շուրջ: Քննարկմանը մասնակցում են ՀԷՑ-ի գլխավոր տնօրեն Եվգենի Բիբինը, ՀԾԿՀ նախագահ Ռոբերտ Նազարյանը:
Ամերիկյան «Կոնտուր Գլոբալ» ընկերությանը Որոտանի ՀԷԿ-երի համալիրի վաճառքի փաստաթղթի վերջնական ստորագրումը նախատեսվում է առաջիկա 1-2 օրվա ընթացքում: Այս մասին այսօր ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում ասաց ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների փոխնախարար Արա Սիմոնյանը՝ պատասխանելով ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանի հարցին, թե, ի վերջո, ե՞րբ է ստորագրվելու պայմանագիրը:
ԱԺ նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանի (Ճոյտ) որդին՝ Արմեն Հակոբյանը ժամանակավոր դուրս է գրվել, որպեսզի մասնակցի հորեղբոր թաղմանը:
Պաշտոնական այցով Չեխիայում գտնվող վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր հանդիպում է ունեցել Չեխիայի խորհրդարանի Պատգամավորների պալատի նախագահ Յան Համաչեկի հետ:
Ի՞նչ է «Ելակե Լուսինը»։ Լիալուսինը, որ հայտնվում է հունիսին՝ կոչվում է Ելակե Լուսին։ Հյուսիսային Ամերիկայում հունիսը ելակի բերքահավաքի լավագույն ամիսն է, այդ իսկ պատճառով այստեղ բնակվող հնդկացիներն այն անվանել են Ելակե Լուսին։
«Անընդհատ սպասում էի, որ կասեք՝ կոռուպցիա, մենաշնորհներ, ստվեր… ռիսկ չե՞ք անում ասեք դրա մասին»,- դժգոհեց Ա.Մանուկյանը:
Մայիսի 2-ին Գորիսի Սդղի գյոլ կոչվող տարածքում տեղի ունեցած միջադեպի առիթով հարուցված քրեական գործի շրջանակներում ստացվել են նշանակված դատաբժշկական փորձաքննությունների եզրակացությունները: ՀՀ քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը 168.am-ի հետ զրույցում հայտնեց, որ ըստ եզրակացության՝ Հարություն Զաքարյանին պատճառված վնասը գնահատվել է ծանր, Մուշեղ Զաքարյանինը՝ միջին ծանրության:
2014 թ. ՀՀ կառավարությունը Եվրամիությունից ֆինանսական աջակցություն է ստացել Ասոցացման համաձայնագրի կնքման համար: Այսօր ԱԺ-ում նախորդ տարվա բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը հետաքրքրվեց, թե այդ գումարն ինչի՞ վրա է ծախսվել:
Եթե Ուկրաինան միանա ԵՄ-ին, կլինի՞ ինքնիշխան, իհարկե ոչ: Երկրներն ինքնիշխան են, քանի դեռ մեկուսացված են, եթե ոչ, ապա միանում է աշխարհաքաղաքակն ալիանսի և իր ինքնիշխանության մի մասը սկսում է ծառայել աշխարհաքաղաքական հզորությանը: ՀՀ-ն ԽՍՀՄ-ում չուներ ինքնիշխանություն բացարձսկ, բայց օգտվում էր ԽՍՀՄ հնարավորությունները:
Սերգեյ Կուրղինյանը պարզաբանեց, որ Հայաստանը չունի նեոֆաշիզմի խնդիր երկրի ներսում, բայց երկրի սահմաններից դուրս կան նեոֆաշիզմի վտանգավոր դրսևորումներ, որոնք չեն կարող Հայաստանին անմասն թողնել:
2014 թ. արդյունքներով պետական բյուջեի ընդհանուր եկամուտները կազմել են ՀՆԱ-ի 25.3%-ը` նախորդ տարվա 25.1%-ի դիմաց, իսկ հարկային եկամուտները՝ ՀՆԱ-ի 23.5%-ը` նախորդ տարվա 23.4%-ի դիմաց:
2015թ. մինչ օրս գրանցվել է օձի խայթոցի 14 դեպք (նախորդ տարվա նույն ժամանակահատվածում` 13 դեպք): ՀՀ առողջապահության նախարարության «թեժ գիծ» ծառայությունն օձի խայթոցի վերաբերյալ առաջին ահազանգը ստացել է մարտի 3-ին:
Շիրակի մարզի Քեթի գյուղի բնակիչ, մասնագիտությամբ կոշկակար, 43-ամյա Հովհաննես Խաչատրյանին, ում մայիսի 23-ից հարազատները, համագյուղացիները եւ իրավապահները փնտրում էին, հայտնաբերել են մահացած վիճակում:
168.am-ի հետ զրույցում ՀՀ պաշտպանության նախարարության խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը հաստատեց այս տեղեկությունը՝ նշելով, որ ավտոմեքենայի 3 ուղևորներ վնասվածք են ստացել:
Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա կաթողիկոսն ԱՄՆ-ի Արևելյան թեմի առաջնորդ Գերշ. Տ. Օշական Արք. Չոլոյանի, առաջնորդական փոխանորդ Գերշ. Տ. Անուշավան Եպս. Դանիելյանի և միաբան հայրերի ընկերակցությամբ հունիսի 1-ի առավոտյան այցելել է Բոստոնի Ս. Ստեփանոս ազգային վարժարան:
Հունիսի 1-ին՝ ժամը 16:50-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, օպերատիվ տվյալներն իրացնելով, դատապարտյալ Վ. Ռ.-ի անվամբ քաղաքացի Ն. Մ.-ի կողմից բերված սառնարանի միջից հայտաբերել և առգրավել են 7 բջջային հեռախոսներ՝ իրենց լիցքավորիչներով:
Հունիսի 1-ին, ժամը 23.09-ին տեղեկատվություն է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Գողթանիկ գյուղում արջը մտել է Ց. Մ.-ի տան բակ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Նորաբաց «Հայաստան» համալիրի բոուլինգի սրահում առաջին հարվածը կատարել է Սերժ Սարգսյանը:
Երեկ, ի դեպ, երեխաների պաշտպանության միջազգային օրը, տեղի է ունեցել փետրվարյան հանրահայտ իրադարձություններից հետո Սերժ Սարգսյանի և Գագիկ Ծառուկյանի համատեղ հայտնությունը հասարակությանը:
Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել Երևան քաղաքի բնակիչները 1-80 և 0 8000 0 180 և մարզերի բնակիչները 080000180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:
Հունիսի 2-ին, ժամը 07.30-ին վերսկսվել են Վ. Տ.-ի որոնողափրկարարական աշխատանքները:
Պառլամենտում հերոսներ, ազգանվերներ, ազատամարտիկներ, ֆիդայիներ պետք չեն, այնտեղ անհրաժեշտ են գրագետ, պատրաստված մարդիկ, որոնք կկարողանան հակակշիռ դառնալ գործադիր իշխանությանը:
Ինչպես հայտնի է, «Մոսկվիչկա» սուպերմարկետների ցանցը, որը պատկանում է Երեւանի նախկին ոստիկանապետ Ներսիկ Նազարյանի ընտանիքին, փակվեց, սնանկացավ եւ այժմ բազում պարտքեր ունի՝ դատական պրոցեսներ, սնանկացման գործընթաց:
ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի գլխավորած պատվիրակությունը 2015թ. հունիսի 3-ին կմասնակցի Ղրղզստանի Հանրապետությունում կայանալիք ԱՊՀ մասնակից պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի հերթական նիստին:
Այս տարվա ապրիլին բանկային համակարգով արտասահմանից Հայաստան փոխանցված մասնավոր տրանսֆերտների ծավալը կազմել է 69.1 միլիոն դոլար: Անցած տարվա ապրիլին այդ ցուցանիշը կազմում էր 102.9 մլն դոլար: Նվազումը 32.8 տոկոս է։
Անցած շաբաթ օրը Չարենցավանում գործող գազալցակայանում հնչած պայթյունը, որի արդյունքում մեկ մարդ է զոհվել, մայիսի ամսվա ընթացքում գազալցակայանի պայթյունի 4-րդ դեպքն է: Բոլոր այդ պայթյունների արդյունքում զոհվել է երեք մարդ:
ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Վոլոդյա Բադալյանը` նույն ինքը՝ Ռոբերտ Քոչարյանի խնամին, անցած 2014 թվականին 12 հազար դոլարով ձեռք է բերել «Mercedes-Benz 500 S» մակնիշի ավտոմեքենա:
Հունիսի 2-ին, ժամը 05.11-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Աթոյան և Ռոստովյան փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ (բախում` հրդեհի բռնկումով), կա արգելափակված տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ճանապարհային երթևեկության բարելավման նպատակով, հապաղումներից և հնարավոր խցանումներից խուսափելու համար 2015 թվականի հունիսի 2-ից Երևան քաղաքի Սպենդիարյան փողոցում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն:
«Բնականաբար, ես մնում եմ: Երկրպագուները կարող են չանհանգստանալ: Այս տարի իմ նպատակն է՝ ամեն ինչ անել, որ ակումբն ավելի լավ խաղա: Ես վստահում եմ իմ փորձին և հուսով եմ, որ նոր խաղացողների հետ կկարողանանք նպաստել թիմի լավ խաղին: