Բաժիններ՝

Լուրջ ահազանգ տնտեսության համար

Այս տարվա առաջին եռամսյակում Հայաստանի տնտեսության մեջ կատարված օտարերկրյա ուղղակի ներդրումների զուտ հոսքերի ծավալը կազմել է շուրջ 35.3 մլրդ դրամ կամ շուրջ 74.1 միլիոն դոլար։ Ինչպես տեղեկացնում է ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունը, 2014 թվականի հունվար-մարտին այդ ցուցանիշը կազմել էր 69.6 միլիարդ դրամ։ Փաստորեն, մեկ տարվա կտրվածքով՝ ՀՀ տնտեսության մեջ կատարված ուղղակի ներդրումների զուտ հոսքը կրճատվել է 34.3 մլրդ դրամով կամ 49.3%-ով։

Օտարկրյա ուղղակի ներդրումների կիսով չափ կրճատումը բավականին լուրջ ահազանգ է և ավելի է խորացնում կասկածները, որ այս տարի ՀՀ տնտեսությանը կհաջողվի նախատեսված 4.1%-ին մոտ տնտեսական աճ ունենալ։

Նշենք նաև, որ ներդրումներին վերաբերող համեմատական այս տվյալները ԱՎԾ-ն այս տարի առաջին անգամ է հրապարակում։ Նախորդ հրապարակումներում վիճակագիրները նշում էին, որ կատարվել է ներդրումների հաշվարկի մեթոդաբանության փոփոխություն, ինչը անհնար էր դարձնում նախորդ տարիների հետ համեմատականներ անցկացնելը։

Ամբողջական հրապարակումը կարող եք կարդալ 168 Ժամ թերթի այսօրվա համարում

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930