Բաժիններ՝

Մուլտդիտում՝ Կարապի լճի էկրանի շուրջ

Երեխաների իրավունքների պաշտպանության օրվա երեկոն Կարապի լճի էկրանի շուրջ անցկացնելու էին եկել հարյուրավոր ընտանիքներ։ Էկրանին հայկական կարճամետրած մուլտֆիլմեր էին։ «Երևանյան ամառ 2015» ծրագրի մեկնարկային օրը մանկական ծրագրով սկսվեցին նաև բացօթյա այս էկրանի ամառային ցուցադրությունները։ «Երևանյան ամառ 2015» ծրագրի երեք ամիսների ընթացքում Կարապի լճի էկրանին մի շարք ցուցադրություններ են սպասվում՝ «Ֆրեսկո» արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի երկրորդ միջազգային փառատոնը, «Ոսկե ծիրան» 12-րդ կինոփառատոնի ընտրված ֆիլմերի ցուցադրությունը և այլն։

Հունիսմեկյան՝ «Երևանի՝ փոքրիկների համար» տոնական միջոցառումների ավարտականներից մեկը՝ մուլդիտումը, Երևանի քաղաքապետարանը կազմակերպել է «Ռեանիմանիա» փառատոնի հետ համատեղ։

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս