Գեղեցկության գաղտնիքներ՝ հին դարերից

Եթե նախկինում չկային այսչափ գովազդված դեմքի դիմակներ, դեռ չի նշանակում, որ կանայք քիչ հոգատար էին իրենց նկատմամբ և չէին օգտվում խնամքի միջոցներից: Բնության տված բնական միջոցները, դրանց խառնուրդներն ու ճիշտ օգտագործելու կարողությունը թույլ էին տալիս կանանց երկար տարիներ պահպանել իրենց հարթ և առողջ մաշկը: Այդ բաղադրությունները, սակայն, բոլորին հասանելի չէին, այլ միայն վերին խավի ներկայացուցիչներին, որոնք իրենց համար պատրաստում էին հատուկ խառնուրդներ:

Պատմությունից մեզ են հասել մի քանի բաղադրատոմսեր, որոնցից օգտվում էին կանայք:

Իսկ ինչո՞վ են տարբերվում խնամքի հին միջոցները նորերից:

Մադամ Պոմպադուր, Նինոն դը Լանկլո, Եկատերինա II… այս բոլոր կանայք տարբերվում էին իրենց տեսակով, անհատականությամբ, գեղեցկությամբ և առողջությամբ: Նրանցից յուրաքանչյուրն ուներ գեղեցկության իր գաղտնիքը, որոնք պահպանվել են մինչ օրս:

Կարդացեք նաև

Եկատերինա II-ն ամեն առավոտ լվացվում էր անձրևաջրի սառույցի մանր կտորներով, բույսերի թուրմերով և թեյերով: Կայսրուհին շատ էր սիրում նաև լոգանք ընդունել ծովի աղով, իսկ լոգանքից հետո եթերային յուղեր էր օգտագործում:

drew_barrymore_beautiful_face_1440x900Ֆրանսիացի գեղեցկուհի Նինոն դը Լանկլոն իր գեղեցիկ մաշկով գայթակղում էր տղամարդկանց անգամ 90 տարեկան հասակում: Գեղեցկության իր հիմնական գաղտնիքն էր՝ կես բաժակ կաթ, 1 թ/գ կիտրոնի հյութ և 2թ/գ կոնյակ: Կաթը պետք է եռացնել, սառեցնել, խառնել կիտրոնի հյութը և կոնյակը: Բամբակով տարածել խառնուրդը դեմքին և պարանոցին: Պահել՝ մինչև չորանա, ապա լվանալ տաք և սառը ջրով:

Սնուցող դիմակներ՝ ռուս կանանց կողմից

Ձվի հում դեղնուցը խառնել 1 թ/գ մեղրի և 1 թ/գ գլիցերինի հետ: Ստացված դիմակը քսել դեմքին, 20 րոպե անց լվանալ: Խառնուրդի մնացած մասը կարող եք պահել սառնարանում:

Մադամ Պոմպադուրի դիմակը

Ձվի սպիտակուցը լավ հարել մեկ գդալ շաքարով: Քսել դեմքին, պահել 10-15 րոպե, ապա լվանալ: Այս դիմակը թարմացնում է դեմքը: 2-3 անգամից մաշկը հարթանում է և փայլ ձեռք բերում:

Հունական բաղադրատոմս

Մեկ ձվի դեղնուցը հարել 5-7 կաթիլ կիտրոնի հյութի և 1 թ/գ ձիթայուղի հետ: Այս դիմակը լավ մաքրում և սնուցում է մաշկը: Դիմակը պետք է մնա դեմքին 20 րոպե, որից հետո լվացեք դեմքն ու թրջեք այն:

Ֆինլանդական բաղադրատոմս՝ կնճռոտ մաշկից ազատվելու համար

Կանաչ ոլոռը խաշել և տրորել: 2ճ/գ ոլոռի վրա ավելացնել հում ձվի հարած դեղնուց և 2թ/գ խնձորի հյութ: Դիմակը պետք է պահել դեմքին այնքան, մինչև չորանա, ապա զգույշ լվանալ: Պետք է կատարել նույն գործողությունը օրը մեջ՝ 3-4 շաբաթ շարունակ:

Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը

 

 

Տեսանյութեր

Լրահոս