Բաժիններ՝

Հունվար-ապրիլին ստացվել է 10.3 մլն դոլարի մարդասիրական օգնություն

Ըստ ՀՀ ֆինանսների նախարարության կողմից տրամադրած բեռնամաքսային հայտարարագրերի տվյալների, 2015թ. հունվար-ապրիլին մարդասիրական օգնության կարգով Հայաստանի Հանրապետություն են ներմուծվել 646.7 տոննա ապրանքներ, որոնց արժեքը կազմել է 4.9 մլրդ. դրամ կամ 10.3 մլն. ԱՄՆ դոլար: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ մարդասիրական օգնության ծավալները կրճատվել են 30.6%-ով։

Ստացված օգնության 37.8%-ը կազմել են քիմիայի և դրա հետ կապված արդյունաբերության ճյուղերի արտադրանքը, 11.5%-ը` մանածա- գործական իրերը, 11.1%-ը`սարքեր և ապարատները, 8.9%-ը` մեքենաներ, սարքավորումներ և մեխանիզմները, 10.2%-ը`տարբեր արդյունաբերական ապրանքները, 3.5%-ը` կոշկեղեն, գլխարկներ, հովանոցներ, իսկ 17.0%-ը` մնացած ապրանքները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս