Նեյմար. «Չեմ պատրաստվում ոճս փոխել միայն նրա համար, որ ինչ-որ մեկին այն դուր չի գալիս»
«Բարսելոնայի» հարձակվողը շարունակելու է «նվաստացնել» պաշտպաններին իր «ֆինտերով»:
Իսպանիայի գավաթի եզրափակիչ խաղի ժամանակ` 86-րդ րոպեին, բրազիլացին երկու ոտքերով գնդակը նետել է «Բիլբաոյի» խաղացողի վրայով, ինչն էլ զայրացրել է հակառակորդ թիմի ֆուտբոլիստներին: «Կատալոնական ակումբի» ֆուտբոլիստների միջամտելու շնորհիվ հնարավոր եղավ խուսափել կռվից:
«Սա ֆուտբոլ է, և նման բաներ հնարավոր են: «Ատլետիկ Բիլբաոյի» ֆուտբոլիստների ռեակցիան ինձ ապշեցրեց: Կարծես թե նրանք գրգռված էին, բայց «ֆինտերն» իմ ոճի մասն են կազմում: Արդեն առաջին տարին չէ, որ ես նման հնարքների եմ դիմում: Չեմ պատրաստվում ոճս փոխել միայն նրա համար, որ ինչ-որ մեկին այն դուր չի գալիս»,- Նեյմարի խոսքերը մեջբերում է Football Espana-ն:
Իսպանիայի առաջնությունում Նեյմարը դարձել է 22 գոլի և 10 արդյունավետ փոխանցումների հեղինակ:
Պատրաստեց Անի Գաբուզյանը