Բաժիններ՝

Թեստ: Ո՞ր կողմ է գնում գնացքը:

Եթե գնացքը գնում է դեպի աջ, ուրեմն Ձեզ մոտ զարգացած է ուղեղի ձախ կիսագունդը, որը պատասխանատու է Ձեր լեզվային ընդունակությունների համար: Այդ կիսագունդը վերահսկում է խոսքը, կարդալու և գրելու ընդունակությունները, ինչպես նաև նա հիշում է փաստերը, անունները, տարեթվերը և դրանց գրելու ձևը: Ձախ կիսագունդը պատասխանատու է տրամաբանության և անալիզի համար: Հենց նա է անալիզի ենթարկում բոլոր փաստերը: Թվերը և մաթեմատիկական սիմվոլները նույնպես նրա կողմից են ճանաչվում: Ինֆորմացիան մշակվում է ձախ կիսագնդի կողմից` հետևողականորեն, էտապներով:

Իսկ եթե գնացքը գնում է դեպը ձախ, ապա Ձեր մոտ զարգացած է ուղեղի աջ կիսագունդը: Աջ կիսագունդը մասնագիտանում է ինֆորմացիայի վերամշակմամբ, որը արտահայտվում է ոչ թե բառերով, այլ սիմվոլներով և օրինակներով: Նա մեզ հնարավորություն է տալիս երազել և երևակայել: Աջ կիսագնդի օգնությամբ մենք կարող ենք հորինել տարբեր պատմություններ: Նա պատասխանատու է նաև երաժշտության և արվեստի համար: Աջ կիսագունդը կարող է միաժամանակ վերամշակել շատ տարբեր ինֆորմացիաներ: Նա կարող է դիտարկել պրոբլեմն ամբողջությամբ` առանց անալիզի կիրառման:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս