Բաժիններ՝

«Ռեալ Մադրիդի» փոխնախագահը հաստատել է Ռաֆա Բենիտեսի նշանակումը

Էդուարդո Ֆերնանդես Դե Բլասը նշել է, որ հիմա Բենիտեսը դառնում է նրա համար լավագույն մարզիչը: Ավելի շուտ «Ռեալի» գլխավոր մարզչի պաշտոնը լքել է Կարլո Անչելոտին: Ոչ պաշտոնական ինֆորմացիայի համաձայն՝ «արքայական ակումբի» նոր մարզչի անունը հայտնի կդառնա չորեքշաբթի:

«Այս շաբաթվանից հետո Բենիտեսը կդառնա ինձ համար լավագույն մարզիչը: Դեռ 3 օր առաջ ինձ համար լավագույնն Անչելոտին էր, ում մենք հայտնում ենք մեր երախտագիտությունը: Երկու տարի առաջ ինձ համար լավագույնը Մոուրինյոն էր, իսկ հիմա Բենիտեսի հերթն է»,- Դե Բլասի խոսքերը հաղորդում է AS-ը:

Բենիտեսի վերջին աշխատանքային վայրը «Նապոլին» էր: Մարզիչը երկու անգամ հաղթել է Պրիմերան, երբ «Վալենսիայի» գլխավոր մարզիչն էր:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս