Յուրգեն Կլոպ. «Որոշ ժամանակով ընդմիջում կվերցնեմ»
Յոթ տարի Դորտմունդի «Բորսուսիայում» աշխատելուց հետո Յուրգեն Կլոպը որոշել է որոշ ժամանակով դադարեցնել աշխատանքը, չնայած այն բանին, որ «Մեղուների» գլխավոր մարզչի ծառայություններով հետաքրքրված էին այնպիսի ակումբներ, ինչպիսիք են «Ռեալ Մադրիդը», «Լիվերպուլը» և «Բավարիան»:
«Իրական սիրո այս ծանր ու էմոցիոնալ 7 տարիներից հետո, կարծում եմ, իմաստ ունի կարգի բերել բոլոր հիշողությունները, նախքան այն, երբ ես` թարմացած և մոտիվացված, կանցնեմ աշխատանքի»,- Յուրգեն Կլոպի խոսքերը հաղորդում է Spiegel-ը:
Այս մրցաշրջանում գերմանական ակումբը զբաղեցրել է 7-րդ հորիզոնականը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը