Բաժիններ՝

Հայտնի է տնից անհետացած եւ 7 օր անց մահացած վիճակում հայտնաբերված Քեթի գյուղի բնակչի մահվան նախնական պատճառը. shamshyan.com

Շիրակի մարզի Քեթի գյուղի բնակիչ, մասնագիտությամբ կոշկակար, 43-ամյա Հովհաննես Խաչատրյանին, ում մայիսի 23-ից հարազատները, համագյուղացիները եւ իրավապահները փնտրում էին, հայտնաբերել են մահացած վիճակում:

Այս մասին SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում ասել է Քեթիի գյուղապետ Թորգոմ Սահակյանը: Նրան հայտնաբերել են Մովսես Խորենացի-Պարույր Սեւակ փողոցների խաչմերուկի հետնամասում, որտեղ դաշտանման խոտածածկ տարածք է, ինչի պատճառով էլ այդքան ժամանակ նրան չեն կարողացել գտնել: Դա Հովհաննեսի աշխատանքի գնալու ճանապարհն է եղել: Նրա մարմնի վրա բռնության հետքեր չեն եղել: «Նախնական տեղեկություններով՝ ինսուլտ է եղել. Վատացել, ընկել է ու այդտեղ էլ մահացել է: Եվ քանի որ այդ տարածքը խոտով ծածկված է, չի կարողացել ոչ ոք տեսնել»,- ավելացրել է  գյուղապետը:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930