Բաժիններ՝

Հակոբ Հակոբյանի որդին ժամանակավոր դուրս է գրվել, որպեսզի մասնակցի հորեղբոր թաղմանը. news.am

ԱԺ նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանի (Ճոյտ) որդին՝ Արմեն Հակոբյանը ժամանակավոր դուրս է գրվել, որպեսզի մասնակցի հորեղբոր թաղմանը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է «Այրվածքաբանության կենտրոնի» ղեկավար Նորայր Դավիդյանը:

Նա նշել է, որ Արմեն Հակոբյանի վիճակը կայուն է, բայց ունի շատ խորը վերքեր, վնասվածքներ, որոնք հենց այնպես չեն անցի, պետք է վիրահատեն: Նորայր Դավիդյանն ասել է, որ Արմեն Հակոբյանը ժամանակավոր դուրս է գրվել հիվանդանոցից, որպեսզի մասնակցի հորեղբոր թաղմանը, բայց ամեն օր գալիս է, ամբուլատոր բուժօգնություն ստանում եւ հեռանում:

Իսկ հուղարակավորությունից հետո նա դեռ պետք է պառկի հիվանդանոցում, լիովին ապաքինվի եւ վիրահատվի: Ի դեպ, դեռ հիվանդանոցում է գտնվում նաեւ Հակոբ Հակոբյանի լցակայանի աշխատակիցը՝ Արթուր Գասպարյանը:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս