Բաժիններ՝

«Ռեդ Հոթել» հյուրանոցի այցելուն դուրս է եկել և չի վերադարձել

Հունիսի 2-ին, ժամը 07.30-ին վերսկսվել են Վ. Տ.-ի որոնողափրկարարական աշխատանքները:

Ժամը 10.12-ին տեղեկատվություն է ստացվել, որ Վ. Տ.-ն գտնվել է Հաղարծին գյուղի տարածքում:

Որոնողափրկարարական աշխատանքները դադարեցվել են:

***

Հունիսի 1-ին, ժամը 23.15-ին ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի «Ռեդ Հոթել»  հյուրանոցի այցելուն՝ Վ. Տ.-ն (մոտ 28 տարեկան) ժամը 12.00-ի սահմաններում դուրս է եկել հյուրանոցից՝ հայտնելով, որ ավտոմեքենայով մեկնելու է «Գոշավանք» վանական հալալիր, այնուհետև՝ ոտքով Պարզ լիճ: Ժամը 17.00-ի սահմաններում քաղաքացու ավտոմեքենան նկատել են «Գոշավանք» վանական հալալիրի մոտակայքում, այնուհետև քաղաքացուց տեղեկատվություն չի ստացվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել օպերատիվ խումբ:

Ժամը 02.10-ին մթության պատճառով աշխատանքները դադարեցվել են. կվերսկսվեն առավոտյան:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս