Բաժիններ՝

Յայա Տուրե. «Ես մնում եմ «Մանչեսթեր Սիթիում»»

Իվուարցի կիսապաշտպանը հույս ունի, որ կկարողանա օգնել իր թիմին մյուս մրցաշրջանում առաջատար դիրքեր զբաղեցնելու համար:

Այս պահի դրությամբ 32-ամյա Տուրեի պայմանագրի ժամկետն ավարտվում է 2017 թվականին:

«Բնականաբար, ես մնում եմ: Երկրպագուները կարող են չանհանգստանալ: Այս տարի իմ նպատակն է՝ ամեն ինչ անել, որ ակումբն ավելի լավ խաղա: Ես վստահում եմ իմ փորձին և հուսով եմ, որ նոր խաղացողների հետ կկարողանանք նպաստել թիմի լավ խաղին:

Ինձ համար ակումբը միշտ առաջին հորիզոնականում է: Մարդիկ, ովքեր շրջապատում են ինձ, իմ ընկերները, երկրպագուները, երգում են իմ անունը տրիբունաներում: Այդպիսի բան փողով չես գնի»,- Տուրեի խոսքերը հաղորդում է Manchester Evening News-ը:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930