Ըստ Ն. Զոհրաբյանի՝ ՀՀ-ն հարկավոր է ոչ թե ձևական փաստաթուղթ, այլ ճկուն և գործուն համաձայնագիր:
Կրեմլի մամլո ծառայությունը երկուշաբթի հայտարարեց, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրաման է ստորագրել, որը հանում է Իրանին C-300 համակարգեր վաճառելու վրա դրած արգելքը:
2015 թվականի ապրիլի 13-ին ահազանգ էր ստացվել` ըստ որի Տ.Պետրոսյան 18շ բնակիչ, 1951թ. ծնված Ա.Խանզադյանը 9-րդ հարկի իրենց բնակարանի պատշգամբից ցած նետվելու եղանակով ինքնասպան է եղել:
Նրա դեմ ներկայացված մեղադրանքներն ունեցել են քաղաքական դրդապատճառներ:
«Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամում տեղի է ունեցել հոգաբարձուների խորհրդի առաջին նիստը, որը վարել է խորհրդի տարիքով ավագ անդամ, ակադեմիկոս, բուհի նախկին ռեկտոր Վիլեն Հակոբյանը:
Ադրբեջանի կողմից 2014 թվականի օգոստոսի 7-ին գերեվարված և գերության մեջ անհայտ հանգամանքներում մահացած Հայաստանի քաղաքացի Կարեն Պետրոսյանի գործով իրավապաշտպանների եւ փաստաբանների խումբը պատրաստվում է բողոք ներկայացնել Մարդու իրավունքների եվրոպական դատարան, քանի որ նա իր բնական մահով չի մահացել:
Հեմոֆիլիան արյան մակարդման ժառանգական հիվանդություն է: Նման հիվանդների մոտ բացակայում կամ ցածր տոկոս են կազմում արյան մակարդելիության համար պատասխանատու գործոնները: Հիվանդությունը կլինիկորեն արտահայտվում է տարաբնույթ արյունահոսություններով, որոնք բուժօգնության ուշացման դեպքում կարող են բերել մահվան:
Կառավարությունում երեկ քննարկվել է ՀՀ արտաքին գործերի նախարարության 2014 թ. հաշվետվությունը:
Ապրիլի 17-ին Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի ներկայությամբ տեղի է ունեցել ԼՂՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի նորանշանակ դատավոր Հասմիկ Հարությունյանի երդման արարողությունը:
Օպերայում «Մեղեդի» սրճարանի մոտ այսօր՝ ապրիլի 17-ի գիշերը ծեծկռտուք է տեղի ունեցել մի խումբ տղամարդկանց միջեւ:
Ադրբեջանը պարբերաբար ու մասշտաբային ձևով ճնշում է մարդու հիմնարար իրավունքներն ու քննադատական ձայները:
ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի գլխավորած պատվիրակությունը ապրիլի 16-ին Սանկտ Պետերբուրգի Տավրիկյան պալատում մասնակցել է Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների միջխորհրդարանական վեհաժողովի (ԱՊՀ ՄԽՎ) լիագումար նիստին:
Պուտինը կասկած է հայտնել, որ այդպիսի որոշումները մշտապես ընդունվում են ինքնուրույն:
Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասությաբ դատարանում այսօր սկսվեց ՀՀ ԱԺ պատգամավոր Արամ Մանուկյանի նկատմամբ բռնություն գործադրելու գործի քննությունը։
Եվրոպական խորհրդարանն իրեն օժտել է պատմաբանների ու միջազգային դատարանի գործառույթներով:
Մարտի 14-ին վեց ամսական Նարե Դավթյանը տեղափոխվել է Գյումրու «Մոր և մանկան» ավստրիական հիվանդանոց և մի քանի ժամ անց մահացել:
«Դա մշտապես այդպես է, քանի դեռ անձնավորությունն իր հայրենիքում չի գտնվում, հարցն օրակարգում է, քանի դեռ լուծում չի տրվել, բնականաբար հարցն օրակարգում է: Ոչ մեկը չի մոռացել, որ մենք ունենք ռազմագերիներ, այնպես որ աշխատանքները տարվում են: Պարբերական բնույթ են կրում հանդիպումները, այցելել են, հետո նորից են այցելելու, հանդիպելու են»:
Շվեդ դատախազները նախորդ ամիս հայտարարել էին, որ ցանկանում են Ասանժին հարցաքննել Լոնդոնում:
Բացի այդ, Չինաստանի առաջնորդը կարող է իր ստորագրությունը դնել Իսլամաբադին 8 սուզանավ վաճառելու մասին պայմանագրի վրա:
Կոտայքի մարզի Սոլակ գյուղում անասունների շրջանում բրուցելոզի վարակ է տարածվել, որը փոխանցվել է նաև գյուղի բնակիչներից մի քանիսին:
Ապրիլի 16-ին, ժամը 23.07-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Արտաշիսյան փողոցի թիվ 39 հասցեում տեղի է ունեցել ՃՏՊ. քաղաքացին արգելափակվել է ավտոմեքենայի մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Երևան գարեջուր» ՓԲԸ, որը հայտնի է իր «Կիլիկիա» ապրանքանիշով, այս տարվա ընթացքում չի դադարել Ռուսաստան գարեջուր արտահանել, ինչի արդյունքում մեծ վնասներ է կրում:
Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն երեկ հեռախոսազրույց է ունեցել Եվրոպական խորհրդարանի նախագահ Մարտին Շուլցի հետ:
Ֆրանսիայի կողմից գործող պայմանագրով «Միստրալ» տիպի ուղղաթիռակիրները մատակարարելուց հրաժարվելը վատ նշան է:
«Դուք ինձ տենց գիտե՞ք, ես Ձեզանից նեղանում եմ, որ Դուք ինձ նման հարց եք տալիս»: Այլ կերպ ասած՝ ՕԵԿ-ական «դառնալը» նույնիսկ նախկին ԲՀԿ-ականների համար է հայհոյանք»:
Իշխանություններն այս տեխնոլոգիան կիրառում են բոլոր համաներումների ժամանակ, պատճառաբանելով, թե շատերը, այդ մասին տեղեկանալու դեպքում, հանցագործություն կգործեն` իմանալով, որ համաներման տակ են ընկնելու:
Այն բանից հետո, ինչ գերմանական սուզանավը տորպեդահարել է նրան, նավը ջրասույզ է եղել 5150 մետր խորության վրա:
Ադրբեջանական զինուժը այս օրերին Հայաստանի հետ սահմանի երկայնքով ինժեներական ամրացման աշխատանքներ է իրականացնում: Մի քանի օր առաջ մեր թղթակիցը արձանագրել է, որ հայ-ադրբեջանական շփման գծի Երասխ-Սադարակ հատվածում հակառակորդի բուլդոզերը հողի բարձր պատնեշներ է կառուցում անմիջապես սեփական խրամատների երկայնքով:
Պարենի համաշխարհային ծրագիր»-ը (ՊՀԾ) Հայաստանում ՀՀ կրթության և գիտության նախարարության աջակցությամբ 2010 թվականից, ինչպես հայտնի է, իրականացնում է «Դպրոցական սնունդ» ծրագիրը, որով ՊՀԾ-ն Հայաստանի 6 մարզերում՝ Գեղարքունիքում, Տավուշում, Լոռիում, Շիրակում, Արագածոտնում և Արմավիրում, տարրական դասարանների 50 000 աշակերտների տալիս է տաք սննդարար ապուր կամ շիլա ու հաց:
Սա Խոդորկովսկու նոր կառույցում իրականացված առաջին խուզարկությունն է: