Ադրբեջանցիները բարձր պատնեշներ են կառուցում սեփական խրամատների երկայնքով. «ՀԺ»
«ՀԺ»-ն գրում է. «Ադրբեջանական զինուժը այս օրերին Հայաստանի հետ սահմանի երկայնքով ինժեներական ամրացման աշխատանքներ է իրականացնում: Մի քանի օր առաջ մեր թղթակիցը արձանագրել է, որ հայ-ադրբեջանական շփման գծի Երասխ-Սադարակ հատվածում հակառակորդի բուլդոզերը հողի բարձր պատնեշներ է կառուցում անմիջապես սեփական խրամատների երկայնքով:
Տավուշի մարզի Իջեւանի տարածաշրջանից մեզ հասած տեղեկությունների համաձայն, նմանատիպ աշխատանքներ են ընթանում նաեւ Կայան-Ղազախ հատվածում, եւ ինչպես Երասխում, այնպես էլ այս դեպքում, հայկական կողմում լսելի է հակառակորդի ծանր տեխնիկայի շարժիչի ձայնը»:
Ամբողջությամբ կարդացեք «Հայկական Ժամանակի» այսօրվա համարում։