Բաժիններ՝

«Պոստերը ստուգվել են, Անդրանիկի հետ որևէ մեկը խնդիր չի ունեցել, մեզ համար ամեն բան մնում է անհասկանալի». ԳԱԼԱ

Մարտի 22-ին հակառակորդի կողմն անցած 1991թ. ծնված շարքային-պայմանագրային զինծառայող Անդրանիկ Գրիգորյանից նոր տեղեկություններ Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեն դեռեւս չունի՝ չնայած որ աշխատանքներն ընթացքի մեջ են, եւ բանակցություններն ու երկխոսությունը շարունակական փուլում է:

Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի հայաստանյան գրասենյակի հաղորդակցման ծրագրերի բաժնի աշխատակից Հասմիկ Գալստյանը ԳԱԼԱ-ի հետ զրույցում ասաց, որ նոր հանդիպում Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի Բաքվի ներկայացուցիչների ու հայ ռազմագերի Անդրանիկ Գրիգորյանի միջեւ դեռեւս տեղի չի ունեցել.

«Առանձնապես նոր զարգացումներ տեղի չեն ունեցել, աշխատանքներ եւ բանակցություններ տարվում են, գործընթացն իր շարունակության մեջ է, այն, ինչ որ պետք է արվի, արվում է: Վերջին տեղեկությունն այն է, որ ծնողներին նամակ է փոխանցել»,- ասաց մեր զրուցակիցը:

Նա նշեց նաեւ, որ երկխոսության շրջանակներում քննարկվում է նաեւ Անդրանիկ Գրիգորյանի վերադարձի հարցը.

«Դա մշտապես այդպես է, քանի դեռ անձնավորությունն իր հայրենիքում չի գտնվում, հարցն օրակարգում է, քանի դեռ լուծում չի տրվել, բնականաբար հարցն օրակարգում է: Ոչ մեկը չի մոռացել, որ մենք ունենք ռազմագերիներ, այնպես որ աշխատանքները տարվում են: Պարբերական բնույթ են կրում հանդիպումները, այցելել են, հետո նորից են այցելելու, հանդիպելու են»,- նշեց Հասմիկ Գալստյանը:

«Պարզել են, որ պոստում ամեն ինչ նորմալ է, որ ասում էին խնդիր է ունեցել ընկերների հետ, դրանք ճշտվել են ու նման բան չի եղել: Պոստում ոչ մի բան չկար, այնտեղի դրվածքին բոլորն էլ ծանոթ են, նաեւ ստուգել են, ճշտել, որ նորմալ ընկերական հարաբերություններ են եղել, երեւի ինքը ստիպված այդպես է խոսել, իրեն ստիպել են, որ այդպես խոսի, ադրբեջանցիներն են ստիպել, թե չէ ամեն ինչ նորմալ է, զինծառայողների հետ ամեն բան, ու բացի այդ, ինքը ժամկետային ծառայող չէր, որ խնդիր ունենար ու լռեր, պայմանագրային է, ու եթե խնդիր լիներ, աշխատանքից դուրս կգար»,- ասաց գյուղապետը:

Հոդվածն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս