Հանցագործություն, որը շարունակվում է արդեն 4 տարուց ավելի և իրականացվում է մեր 50 000 երեխաների նկատմամբ. nyut.am
nyut.am-ը գրում է. «Պարենի համաշխարհային ծրագիր»-ը (ՊՀԾ) Հայաստանում ՀՀ կրթության և գիտության նախարարության աջակցությամբ 2010 թվականից, ինչպես հայտնի է, իրականացնում է «Դպրոցական սնունդ» ծրագիրը, որով ՊՀԾ-ն Հայաստանի 6 մարզերում՝ Գեղարքունիքում, Տավուշում, Լոռիում, Շիրակում, Արագածոտնում և Արմավիրում, տարրական դասարանների 50 000 աշակերտների տալիս է տաք սննդարար ապուր կամ շիլա ու հաց:
«Հանուն առողջ սննդի» քաղաքացիական նախաձեռնությունն այս կապակցությամբ հանդես է եկել հայտարարությամբ: Ըստ նախաձեռնության` առաջին հայացքից թվում է, որ հիանալի ծրագիր է, քանի որ մեր երեխաներին անվճար սնունդ են տալիս, բայց կասկած է առաջացրել այն հանգամանքը, որ տալիս են բարձր տեսակի ալյուր, ինչն էլ դրդել է հետաքրքրվել ծրագրով:
«Հանուն առողջ սննդի» քաղաքացիական նախաձեռնության հիշյալ հայտարարության մեջ մասնավորապես նշված է. «Նույն փաստաթղթում կարդում ենք հետևյալը. թե՛ Ռուսաստանի Դաշնության Գյուղատնտեսության նախարարությունը, և թե՛ Իսրայելի Միջազգային զարգացման համագործակցության կենտրոնը (ՄԱՇԱՎ) ընդունում են, որ երեխաներին տրվող սննդարար տարրերով հարստացված նախաճաշերը նպաստում են նրանց զարգացմանը և սնուցման կարգավիճակի բարելավմանը:
Ի՞նչ սննդարար տարրերի մասին է խոսքը: Այդ մասին գտնում ենք նաև ՊՀԾ-ի կայքում:
Ինչու՞ են իրենց մոտ ալյուրի ֆորտիֆիկացումը մերժող Ռուսաստանն ու Իսրայելը ֆինանսավորում մի ծրագիր, որով մեր դպրոցական երեխաներին ֆորտիֆիկացված ալյուր է տրվում: Տարբեր մարզերում ապրող մեր նախաձեռնության անդամներից տեղեկացանք, որ դպրոցներին տրվող ալյուրը ռուսական «Алтайские мельницы» ընկերության արտադրանքն է, որը նաև ֆորտիֆիկացված ալյուր է արտադրում արտահանման նպատակով (www.altaimills.ru/products/flour/bakery-flour/fortified-flour.html): Ալյուրին հավելված են ՝ Содержание витаминов на 1 кг:
• Тиамин (Витамин В1): 4,4 мг
• Рибофлавин (Витамин В2): 2,6 мг
• Ниацин: 35,0 мг
• Фолиевая кислота: 1,0 мг
• Железо: 15,0 мг
• Цинк: 30,0 мг
• Витамин А: 1,0 мг
• Витамин В12: 0,008 мг
Փաստորեն, 2010 թ.-ից մեր 50 000 երեխաների, առանց ծնողների համաձայնության, ալյուրի հետ խառնած պրեմիքսներով են կերակրում, ընդ որում` նաև սինթետիկ դեղանյութ՝ ֆոլաթթու, պարունակող: Հիշեցնենք, որ ՀՀ «Դեղերի մասին» օրենքի 1-ին հոդվածի համաձայն` սննդային հավելումները նույնպես դեղեր են, Հայաստանի Հանրապետությունում սննդի մեջ թույլատրվող պրեմիքսներ չկան: Իսկ ֆոլաթթուն սինթետիկ դեղանյութ է, որի հենց «ֆոլաթթու» կոչվող դեղաձևը ՀՀ հիմնական դեղերի ցուցակում գրանցված է 64 համարի տակ»:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: