Դավութօղլուն Շուլցի հետ քննարկել է Հայոց ցեղասպանության մասին Եվրոպական խորհրդարանի ընդունած բանաձևը

Թուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն երեկ հեռախոսազրույց է ունեցել Եվրոպական խորհրդարանի նախագահ Մարտին Շուլցի հետ: Այս մասին լրատվամիջոցին հայտնել են Թուրքիայի կառավարությունում նրա աղբյուրները:

Հեռախոսազրույցի ժամանակ Դավութօղլուն բարձրացրել է Հայոց ցեղասպանության վերաբերյալ Եվրոպական խորհրդարանի ընդունած բանաձևը՝ հայտարարելով, որ այն մերժելի է իրենց համար: Շուլցն իր հերթին հայտարարել է, որ ինքը չի մասնակցել Եվրոպական խորհրդարանի տվյալ նիստին, որում ընդունվել է այդ բանաձևը:

Դավութօղլուն հայտարարել է, որ այդ բանաձևը նախաձեռնողները «ցանկանում են» պատմությունն օգտագործել քաղաքական նպատակներով, և որ այդ բանաձևը կվնասի Թուրքիայի ու ԵՄ-ի հարաբերություններին, «կտապալի» Հայաստանի ու Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման ուղղությամբ գործադրված ջանքերը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930