
Ռուսաստան գարեջուր արտահանելու արդյունքում «Երևան գարեջուրը» մեծ վնասներ է կրում. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երևան գարեջուր» ՓԲԸ, որը հայտնի է իր «Կիլիկիա» ապրանքանիշով, այս տարվա ընթացքում չի դադարել Ռուսաստան գարեջուր արտահանել, ինչի արդյունքում մեծ վնասներ է կրում:
Այս մասին «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասել է «Երևանի գարեջուր» ՓԲԸ գլխավոր տնօրենի տեղակալ Արմեն Հայրյանը: Վերջինս իրենց քայլը պատճառաբանել է ռուսական շուկան չկորցնելու նպատակով: Այսնիքն՝ եթե դադարեն արտահանել, ապա ռուսական շուկայի կարգավորվելուց հետո այնտեղ վերադառնալը կդառնա դժվար և ծախսատար: Ըստ Արմեն Հայրյանի՝ դեռևս անցած տարվանից իրենց ընկերության արտահանման ծավալները նվազել են, 2013 թվականի հետ համեմատած, մոտ 25 տոկոսով»:
Ամբողջությամբ կարդացեք «Ժողովուրդի» այսօրվա համարում։