Բաժիններ՝

Ատլանտյան օվկիանոսում հայտնաբերվել են նացիստների ջրասույզ արած բրիտանական նավի գանձերը՝ 50 միլիոն դոլար. Daily Mail

Daily Mail-ի փոխանցմամբ՝ Deep Ocean Search ընկերությունը հայտնաբերել է արծաթյա դրամների պահոց, որոնց արժեքը գնահատվում է 34 միլիոն ֆունտ սթեռլինգ (ավելի քան 50 միլիոն դոլար):

Բեռը հայտնաբերվել է բրիտանական City of Cairo շոգենավի բեկորների շրջանում, որը նացիստական սուզանավի հարձակման հետևանքով խորտակվել է 1942 թվականի նոյեմբերին:

Ընդգծվում է, որ որոնողական խմբին հաջողվել է գրանցել համաշխարհային ռեկորդ՝ կապված պատմության մեջ ամենախորջրյա որոնողական գործողությունն իրականացնելու հետ:

City of Cairo նավը 1942 թվականին տվյալ ժամանակվա Բոմբեյից (ներկայիս Մումբայ) շարժվել է Անգլիայի ուղղությամբ, նավի վրա գտնվել է 100 տոննա արծաթյա դրամներ, որոնք պատկանել են Մեծ Բրիտանիայի ֆինանսների նախարարարությանը և նախատեսված են եղել ռազմական գործողությունները ֆինանսավորելու համար:

Այն բանից հետո, ինչ գերմանական սուզանավը տորպեդահարել է նրան, նավը ջրասույզ է եղել 5150 մետր խորության վրա: Մինչև 2011 թվականը նավը համարվել է անհետ կորած, մինչև որ այն չհայտնաբերեցին Deep Ocean Search-ի հետազոտողները՝ բրիտանական կառավարության հետ պայմանագրին համապատասխան:

Չնայած բոլոր դժվարություններին՝ 2013 թվականի սեպտեմբերին Deep Ocean Search-ի առաքելությունը պսակվեց հաջողությամբ, սակայն նրա փորձագետներին թույլատրվել է այդ մասին բարձրաձայնել միայն ներկայումս:

Ներկա դրությամբ դրամներն արդեն իսկ հալեցվել և վաճառվել են, իսկ ստացված միջոցները (ստույգ թիվը չի հաղորդվում) միմյանց միջև կիսել են Մեծ Բրիտանիայի ֆինանսների նախարարությունն ու որոնողական աշխատանքների մասնագետները:

279C21B000000578-3039674-image-a-57_1429137501252 2796F6C200000578-3039674-image-a-7_1429096532574 2796F65A00000578-3039674-image-m-16_1429097019568 2796F68B00000578-3039674-image-a-1_1429096443552 2796F74C00000578-3039674-image-m-18_1429097187733 2796F51300000578-3039674-image-a-4_1429096476107 2796F66200000578-3039674-image-a-8_1429096540654 2796F69100000578-3039674-image-a-2_1429096454829

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Իսրայելի զինված ուժերի COGAT գործակալությունը հայտարարել է, որ Եգիպտոսի հետ նախապատրաստական ​​​​աշխատանքներ են ընթանում Գազայի հետ Ռաֆահ սահմանային անցակետը մարդկանց տեղաշարժի համար բացելու նպատակով։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Reuters-ը։Ըստ գործակալության՝ անցակետի բացման ամսաթիվը կհայտարարվի ավելի ուշ։Իսրայելն ավելի վաղ զգուշացրել էր, որ կարող է փակ պահել Ռաֆահը և կրճատել օգնությունը պաղեստինյան անկլավին, քանի որ, ըստ Իսրայելի, ՀԱՄԱՍ-ը չափազանց դանդաղ է վերադարձնում զոհված պատանդների մարմինները։COGAT գործակալությունը, որը վերահսկում է Գազայի հատվածում օգնության հոսքը, հայտարարել է, որ մարդասիրական օգնությունը շարունակում է մուտք գործել Գազայի տարածք Իսրայելի հետ Քերեմ Շալոմ և այլ անցակետերով։Ավելի վաղ երկու աղբյուրներ Reuters-ին հայտնել էին, որ Ռաֆահ անցակետը, ենթադրաբար, կբացվի մարդկանց համար հոկտեմբերի 16-ին։Մինչդեռ պաղեստինյան աղբյուրը Sky News Arabia-ին հայտնել է, որ Ռաֆահի անցակետն առաջիկա օրերին չի բացվի