Բաժիններ՝

Մանկական մահացության դեպք Շիրակի մարզում. նոր մանրամասներ

Tsayg.am-ը գրում է.  Մանկական մահացության դեպք Շիրակի մարզում: Մարտի 14-ին վեց ամսական Նարե Դավթյանը տեղափոխվել է Գյումրու «Մոր և մանկան» ավստրիական հիվանդանոց և մի քանի ժամ անց մահացել: Մահացած երեխայի հարազատները կատարվածի մեջ մեղադրում են բժիշկներին և պատրաստվում են Կառավարության շենքի առջև բողոքի ակցիա անցկացնել: Շիրակի մարզպետարանի առողջապահության վարչության պետ Հովհաննես Հովհաննիսյանն էլ հակադարձում է Դավթյաններին՝ շեշտում, որ երեխան լուրջ առողջական խնդիրներ է ունեցել:

Մամուլում տեղ գտած հրապարակումների հիման վրա Շիրակի մարզի դատախազությունում փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս