Բաժիններ՝

Դանակահարություն սուպերմարկետի հետնամասում

Ապրիլի 21-ին, ժամը 22.00-ին, 1995 թ. ծնված Սարգիս Գ.-ն ոստիկանության Մարտունու բաժնում հաղորդում է տվել, որ ժամը 21.00-ի սահմաններում Մարտունու Կամոյի փողոցում գտնվող սուպերմարկետի հետնամասում, վիճաբանության ժամանակ, դանակով հարվածել է 1978 թ. ծնված Արտակ Գ.-ի ձեռքին` պատճառելով վնասվածք:

Արտակ Գ.-ն բուժօգնության չի դիմել:
Նույն օրը, ժամը 23.30-ին, կատարվել է դեպքի վայրի զննություն, որտեղ Սարգիս Գ.-ն մատնացույց արած վայրից հայտնաբերվել և առգավվել է հանցագործության գործիք դանակը:

Նշանակվել է փորձաքննություն:

Կատարվում է հետաքննություն:

ՀՀ ոստիկանություն                               

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս