Բաժիններ՝

Փրկարարներն անցնում են ուժեղացված ծառայության

Ապրիլի 22-25-ը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների անվտանգությունն ապահովելու նպատակով ՀՀ ՏԿԱԻ նախարար Արմեն Երիցյանի հրամանով փրկարար ծառայության ստորաբաժանումները Երևան և էջմիածին քաղաքներում անցնելու են ուժեղացված ծառայության:

Հերթապահություն է իրականացվելու Երևանի Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կազմակերպվող «Ընդդեմ ցեղասպանություն հանցագործության» միջազգային ֆորումի, Հանրապետության հրապարակում «System of a Down» ռոք խմբի և Հավաքական սիմֆոնիկ նվագախմբի համերգների, Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Ցեղասպանության զոհերի ոգեկոչման արարողության, Հանրապետության հրապարակից Ծիծեռնակաբերդ Ջահերով երթի և Էջմիածին քաղաքում` Ցեղասպանության զոհերի Սրբադասման կարգի ընթացքում:

Երևան քաղաքի ամբողջ տարածքում նույնպես կիրականացվի օպերատիվ հերթապահություն:

ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարություն

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս