Բաժիններ՝

Պայթյուն Սանահինի խանութում. վնասվել են գույքն ու ապրանքները

Ապրիլի 20-ին, ժամը 22.50-ին, ոստիկանության Թումանյանի բաժինում ահազանգ էր ստացվել, որ Սանահին կայարան թաղամասում գտնվող խանութում պայթյուն է տեղի ունեցել:

Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ ապրիլի 20-ին, ժամը 22.00-ի սահմաններում, Սանահին կայարանի թիվ 26/1 հասցեում գտնվող, 1975 թ. ծնված Սերինե Կ.-ին պատկանող խանութում գազի արտահոսքի պատճառով պայթյուն է տեղի ունեցել, ինչի հետևանքով վնասվել է խանութի գույքը և ապրանքները:

Վնասի չափը պարզվում է:

Կատարվում է քննություն:

ՀՀ ոստիկանություն                               

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930