Նրա խոսքերով` Վրաստանի կառավարությունը վիզային ռեժիմի ազատականացման ուղղությամբ աշխատում է ինտենսիվորեն:
21-ամյա սեւամորթ մի երիտասարդ փորձել է մտնել ՄԱԿ-ի երևանյան գրասենյակ, սակայն անվտանգության աշխատակիցը կանխել է փորձը, առաջացել է վիճաբանություն, որի ժամանակ տղամարդը սպառնացել է սպանել և անգամ գլխով հարվածել դեմքին։
Մարտի 31-ին Չուբարյանը ակումբի ներկայացուցիչների հետ կխոսի «Ցեղասպանությունը` 20-րդ դարում» թեմայի շուրջ: Հիշեցնենք, որ ակումբի հանդիպումները տեղի են ունենում «Երևան Պլազա» հյուրանոցի վերին հարկում գտնվող ռեստորանում, որոնց մասնակցում է անձամբ Կիսելյովը:
Այս մասին հայտնել է Ադրբեջանի ՊՆ-ի մամլո ծառայությունը:
«Մենք հրավեր չենք ստացել: Ապրիլի 24-ն այն օրն է, որ պետք է Ցեղասպանության զոհերին հարգանքի տուրք մառուցենք: Եվ այս օրը ՀՀ-ն լինելու է տարբեր միջազգային կազմակերպությունների ու հանրության ուշադրության կենտրոնում: Սա սգո օր է: Պետք է նաև հիշենք այն մեր հայրենակիցներին, որ զենքը ձեռքին զոհվեցին»,- այսօր Աժ բրիֆինգների ժամանակ հայտարարեց ՕԵԿ խմբակցության քարտուղար Մհեր Շահգելդյանը:
«Ցույցերը պետք է կրեն խաղաղ բնույթ, հակառակ դեպքում, սադրիչ գործողությունների դեպքում հակաքայլեր պետք է անեն: Չի եղել ցույց, որին իշխանությունը չի լսել ու լուծում չի տվել: Ապրիլի 24-ին գործողություններ անող անձին հանրությունը պետք է գնահատական տա: Ես չեմ ուզում նրան որակում տալ»,- այսօր ԱԺ բրիֆինգների ժամին հայտարարեց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը:
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի մամլո քարտուղարը հերքել է ամերիկյան մամուլի այս տեղեկատվությունը:
Արևմտյան պահանջները միտված էին Սիրիան հպատակեցնելուն:
ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանը «Հիմնադիր խորհրդարանի» գործունեությունում քաղաքական օրակարգ չի տեսնում: Այսօր ԱԺ ճեպազրույցի ժամանակ Թ.Պողոսյանը հայտարարեց, որ այն, ինչ այսօր անում են ՀՅԴ-ն, «Ժառանգությունը», Նիկոլ Փաշինյանը, լի է քաղաքական օրակարգով, վերլուծական միտք ունեն, բոլոր գործողությունները բացատրվում են, բայց ցանկացած միավոր, որն ուղղակի գործողություններ է առաջարկում, որոնք անհասկանալի են, հանրային քննարկումների կարիք ունի:
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանի հրամաններով չորս քրեակատարողական հիմնարկների նոր պետեր են նշանակվել:
Հարցին, թե Սերժ Սարգսյանը չարի՞ք է, թե՞ ոչ, ինչպես Գ,Ծառուկյանը նախկինում հայտարարել էր, Վ.Բաբայանը նշեց, թե բազմաթիվ անգամ արտահայտվել են այդ կապակցությամբ, այսօր ՀՀ թիվ մեկ չարիքը այն մթնոլորտն է, որում հայտնվել ենք, խնդիրը այն մարդիկ են, որ հասցրել են այդ վիճակին և պետք ամեն ինչ անել, որ չարիքը դառնա բարիք: Նա հավելեց, թե հայ ժողովրդի համար թիվ մեկ չարիքը Ալիևն է:
ՀՀ-ում «Bayer» ներկայացուցչությունը վերանայել է իր դեղորայքի գները` համապատասխանեցնելով դրանք ԵՏՄ անդամ պետությունների տարածքում գործող գներին:
«Հայաստանի հետ շարունակում ենք աշխատել հարաբերությունների հստակեցման ուղղությամբ»,- այսօր Հայաստանի Ամերիկյան համալսարանում Դեսպանական դասախոսությունների շարքի շրջանակում այս մասին ասաց Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար Տրայան Հրիսթեան` անդրադառնալով ՀՀ-ԵՄ հարաբերությունների ապագային: Նա նշեց, որ իրենց հայաստանյան գործընկերների հետ ջանում են կառուցել, ուրվագծել, բանակցել, ավարտին հասցնել ապագա այն իրավական գործիքը, այն իրավական համաձայնագիրը, որը կարգավորելու է ՀՀ-ԵՄ երկկողմ հարաբերությունները:
ԱՄՆ-ի իշխանությունները գաղտնազերծել են Իսրայելի միջուկային ծրագրի վերաբերյալ փաստաթղթերը:
«Ես պետք է հարցնեի՝ Սերժ Սարգսյանին հրավիրե՞լ են Աստանա, թե՞ ոչ: Մենք խնդիր չենք ունեցե՞լ, միայն այդ երեք երկրներն են խնդիր ունեցե՞լ: Աստանայում շատ լուրջ հարցեր են քննարկվել, առանցքային խնդիրներ են լուծվել և հաջորդ հանդիպմանը պետք է քննարկեն: Կամ՝ մենք այդ կառույցում կանք, կամ՝ չկանք: Ինչո՞ւ ՀՀ ներկայացուցիչը չի եղել այդ հավաքին»,- ասաց Ա.Մանուկյանը:
«Քեթրին Գրուպ» ընկերության տնօրեն Գագիկ Բադալյանը հայտարարություն է տարածել՝ պատասխանելով ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի քննադատությանը՝ կապված բանանի ներկրման ոլորտի մենաշնորհի և բարձր գների հետ:
Տեղեկատվական տեխնոլոգիաների ասպարեզը հայ իրականության մեջ, թերևս, միակ ոլորտն է, որտեղ աշխարհով մեկ համախմբված են ոլորտի հայ մասնագետները: Նրանք թելադրում են նոր գաղափարներ, չեն վախենում ցույց տալ այն սխալները, որոնց վրա կառուցել են իրենց հաջողությունը և, ամենակարևորը` նրանք այն եզակիներից են, որոնք կարողանում են ներշնչել դիմացինին` կյանքն ավելի լավը դարձնելու առումով:
Ա.Ռուստամյանի կարծիքով՝ իշխանությունը պետք է կանխարգելի նման զարգացումները և մենք էլ պետք է անենք ամեն ինչ, որ ետ կագնենք. «Քրեական օրենսգրքում հոդված կա, որ ավելի մեծ վտանգից խուսափելու համար արվում են քայլեր` ծայրահեղ անհրաժեշտությունից ելնելով: Ամբողջ աշխարհում սա ընդունված է: Իրենք ազտամարտիկներ են, հարգված մարդիկ են, իրենք չպետք է էնպես անեն, որ բիծ լինի իրենց վրա»:
Իմ լեգիտիմության աղբյուրը ժողովուրդն է:
Այս մասին երեկ լրագրողների հետ զրույցում հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Գարիբաշվիլին:
Օրերս անհանգիստ իրավիճակ է եղել «Գորիս» ՔԿՀ-ում.կալանավորը բռնություն է գործադրել քրեակատարողական հիմնարկի աշխատակիցների նկատմամբ։
Թիմ Կուկն Apple-ում հայտնվել է 1998 թվականին:
Գարնան այս սեզոնին տարածված են հիմնականում գրիպի A կամ B տեսակները: Ըստ Առողջապահության նախարարության մասնագետների՝ այս պահին Հայաստանում տարածված է գրիպի Բ տեսակը, որը վերջին տարիներին գրեթե չի հանդիպել:
Ակնկալվում է, որ արտաքին խոշոր վարկատուներն Ուկրաինային հարցում վերջնական որոշում կընդունեն տարեվերջին մոտ:
Երկրի զարգացումն ապահովելու համար կարևորագույն պայման է արդյունավետ հակակոռուպցիոն ռազմավարության ու դրա իրականացման համար գործուն ինստիտուցիոնալ համակարգի առկայությունը: Մեր խորին համոզմամբ այն կարող է լինել արդյունավետ, եթե այն ձևավորվի որոշակի սկզբունքների հիման վրա, որպեսզի չկրկնի նախկինում ձևավորված նույնանման հանձնաժողովների սխալները: Մեր առաջարկություններն են.
«Հայրը թույլ չէր տալիս, որ որդին որեւէ մեկի հետ ընկերություն անի: Այս տարիների ընթացքում անգամ 1000 դրամ չի տվել, որ տղան գնա, մի միջոցառման մասնակցի: Իսկ, երբ Անդրանիկը պայմանագրային զինծառայության անցավ, քարտը հայրը ձեռքից վերցրել էր եւ ինքն էր տղայի աշխատավարձը ստանում: Մեքենա էին գնել, բայց թույլ չէր տալիս, որ տղան վարի: Թույլ չէր տալիս, որ տունը ընկեր, բարեկամ բերի, հետները մի բաժակ բան խմի: Տղան էլ երեւի չդիմացավ, թողեց, անցավ, էլի»:
Դեսպան Կիրակոսյանն անդրադարձավ մարտի 19-ին Շփման գծի հյուսիսային հատվածում` ԼՂՀ Մարտակերտի շրջանում, Ադրբեջանի զինված ուժերի կողմից իրականացրած դիվերսիոն գործողությանը, որի հետևանքով զոհվել էր ԼՂՀ Պաշտպանության բանակի չորս զինծառայող:
Հարցին, եթե «Ժառանգությունը» հայտարարում է, որ Սերժ Սարգսյանը լեգիտիմ չէ, ապա քննարումներին մասնակցելով չի լեգիտիմացնո՞ւմ նրան, Թ.Պողոսյանը նշեց, որ ոչ մեկ չի գնացել լեգիտիմություն ապահովել-չապահովելու համար: Նա օրինակ բերեց ահաբեկիչներին, որ գրավել են ինքնաթիռ, որտեղ քաղաքացիներ կան և պետք է բանակցել ահաբեկիչների հետ. «Այս պարագայում պետք է գիտակցենք, որ խնդիրը վերաբերում է երկրի ապագային: Այս դեպքում պետք է հարցնել, թե ինչո՞ւ է նամակ գրում Առաջին նախագահը: Վստահ եմ, որ Լևոն Տեր-Պետրոսյանը լեգիտիմություն չէր հաստատում իր նամակով»:
Օդաչուների սենյակում անպայմանորեն պետք է գտնվի օդանավի անձնակազմի առնվազն երկու անդամ:
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. մարտի 31-ին ժամը 11.00-ից մինչև ապրիլի 1-ը ժամը 11.00-ն կդադարեցվի հետևյալ տարածքների ջրամատակարարումը.