«Ես ի՞նչ գործ ունեմ մի ուժի հետ, որ գալիս է պառակտելու ազգային միասնությունը». Արմեն Ռուստամյանը՝ Ժիրայր Սէֆիլյանի մասին

«Մենք միշտ հայտարարել ենք, որ դեմ ենք ապրիլի 24-ը կապել քաղաքացիական պայքարի հետ: Սա մեր չուզողների խնդիրն է, ուզում են ապրիլի 24-ի միջոցառումների այս ամբողջ շարքը հարամեն: Բացարձակապես անհասկանալի են մոտիվները: Պետք է ցույց տալ, որ հարյուր տարի անց էլ հայությունը կանգնած է մի մարդու նման: Չի կարելի պառակտել մի բան, որ սրբության սրբոց է: Մենք ամոթով կմնանք ամբողջ աշխարհի առաջ, եթե նման բան թույլ տանք»,- այսօր Աժ բիֆինգների ժամանակ հայտարարեց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը՝ խոսելով Ժիրայր Սէֆիլյանի՝ շուրջօրյա հանրահավաքներ նախաձեռնելու մասին:

Նա կոչ արեց Սէֆիլյանին զերծ մնալ այդ գաղափարից: Ըստ նրա՝ իրենք կարող են շարունակել իրենց պայքարը, ամեն մեկը կարող է իր տեսակետն ունենալ, բայց ամեն ինչ իր տեղն ու ժամանակը ունի. «Եթե իրենք այդ նպատակն ունեն, ես ի՞նչ գործ ունեմ մի ուժի հետ, որ գալիս է պառակտելու ազգային միասնությունը»:

Ա.Ռուստամյանի կարծիքով՝ իշխանությունը պետք է կանխարգելի նման զարգացումները և մենք էլ պետք է անենք ամեն ինչ, որ ետ կագնենք. «Քրեական օրենսգրքում հոդված կա, որ ավելի մեծ վտանգից խուսափելու համար արվում են քայլեր` ծայրահեղ անհրաժեշտությունից ելնելով: Ամբողջ աշխարհում սա ընդունված է:
Իրենք ազտամարտիկներ են, հարգված մարդիկ են, իրենք չպետք է էնպես անեն, որ բիծ լինի իրենց վրա»:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս