Բաժիններ՝

Ներկրվող մրգերից բանանը միշտ ամենամատչելին է եղել. «Քեթրին Գրուպի» տնօրենը պատասխանել է Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը

«Քեթրին Գրուպ» ընկերության տնօրեն Գագիկ Բադալյանը հայտարարություն է տարածել՝ պատասխանելով ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի քննադատությանը՝ կապված բանանի ներկրման ոլորտի մենաշնորհի և բարձր գների հետ:

«Հաշվի առնելով մամուլում  վերջին երկու օրվա ընթացքում տեղ գտած  հրապարակումները, հարկ եմ համարում հստակ տեղեկատվություն ներկայացնել Հայաստանի Հանրապետությունում և այլ երկրներում վաճառվող բանանի գնի վերաբերյալ։

Նախ, այն սպառողները, ովքեր գնումներ են կատարում ՀՀ վաճառակետերից նկատած կլինեն, որ 1 կգ բանանի գինը տատանվում է 880-980 ՀՀ դրամի սահմաններում, մասնավորապես՝ «Երևան-Սիթի», «Քարֆուր», «Կրպակ», «Նոր Զովք» սուպերմարկետներում,  «Նուռ» խանութների ցանցում և այլն։

Բացի այդ, ԶԼՄ-ները բազմիցս ուսումնասիրել են շուկայում առկա իրավիճակը և փաստել, որ ներկրվող մրգերից բանանը միշտ ամենամատչելին է եղել, և նույնիսկ ծիրանի` ռեկորդային 1500-2000 ՀՀ դրամ գնի պարագայում բանանի գինը մնացել է կայուն՝ 700-800 ՀՀ դրամի սահմաններում։

Ինչ վերաբերում է հնչեցված 1300 ՀՀ դրամ արժեքին, ապա մեր ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ  բանանը այդ գնով վաճառվում է  Ադրբեջանում, իսկ Վրաստանում՝ 950-1270 դրամ, Ռուսաստանում՝ 900-1200 դրամ: Եվրոպական երկրներում գինը տատանվում է 1200-1750 դրամի սահմաններում:

Անհրաժեշության դեպքում «Քեթրին Գրուպ» ընկերությունն իր պատրաստակամությունն  է հայտնում տրամադրել համապատասխան տեղեկատվություն»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս