ԵՄ-ի հետ ոչ վիզային ռեժիմը չի ներդրվի Ռիգայի գագաթաժողովից անմիջապես անց. Բերուչաշվիլի

Грузия Online-ի փոխանցմամբ` Վրաստանի արտգործնախարար Թամար Բերուչաշվիլին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում երեկ հայտարարել է, որ ԵՄ-ի հետ ոչ վիզային ռեժիմը չի ներդրվի Ռիգայի գագաթաժողովից անմիջապես անց:

Նրա խոսքերով` Վրաստանի կառավարությունը վիզային ռեժիմի ազատականացման ուղղությամբ աշխատում է ինտենսիվորեն: Նախարարը մանրամասնել է, որ գնահատող առաքելությունն ավարտել է իր աշխատանքները և ներկա փուլում վրացական կողմն սպասում է փորձագետների հաշվետվությանը, որը հետագայում կարտացոլվի Եվրոպական հանձնաժողովի ամփոփիչ զեկույցում:

Փաստաթուղթը Ռիգայի գագաթաժողովում ներկայացվելու է մասնակից երկրների դիտարկմանը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031