
Միջազգային վարկատուները կոռուպցիայի պատճառով ձգձգում են Կիևին վարկեր տրամադրելը. Reuters

Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ` արևմտյան կառավարություններն ու գործակալությունները հետաձգում են Ուկրաինային վարկեր տրամադրելը` հուսալով, որ Կիևը կներկայացնի իրենց գումարները տնօրինելու ավելի մանրակրկիտ պլաններ:
Գործակալության աղբյուրները վստահեցնում են, որ ապրիլի 28-ին պլանավորված դոնոր երկրների կոնֆերանսի ժամանակ, հազիվ թե, որոշումներ ընդունվեն Կիևին խոշոր փոխառություններ տրամադրելու մասին:
Ավելին, գործակալության զրուցակիցներից մեկը հայտարարել է, որ խոշորագույն դոնորները կարող են ընդհանրապես չմասնակցել տվյալ միջոցառմանը:
ԵՄ-ի պաշտոնյաներից մեկը, որի անունը չի հրապարակվում, գործակալությանը հայտնել է, որ ԱՄՆ-ը և Գերմանիան պատրաստ են միլիարդավոր դոլարներ ներդնել երկարաժամկետ վարկերի մեջ, սակայն ցանկանում են իմանալ, թե ինչպես են ծախսվելու այդ գումարները:
Ակնկալվում է, որ արտաքին խոշոր վարկատուներն Ուկրաինային հարցում վերջնական որոշում կընդունեն տարեվերջին մոտ: