Քրեակատարողական 4 հիմնարկները նոր պետեր ունեն

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանի հրամաններով չորս քրեակատարողական հիմնարկների նոր պետեր են նշանակվել:

Մասնավորապես՝ ՀՀ ԱՆ «Սևան» քրեակատարողական հիմնարկի պետ Լյովա Բաղդասարյանը փոխադրման կարգով  նշանակվել է «Կոշ» ՔԿՀ պետի  պաշտոնում, «Գորիս» ՔԿՀ պետ Արտուշ Մաքունցը փոխադրման կարգով  նշանակվել է «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ պետի պաշտոնում, «Կոշ» ՔԿՀ պետԱվետիս Ստեփանյանը փոխադրման կարգով  նշանակվել է «Գորիս» ՔԿՀ պետի պաշտոնում, իսկ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ պետ Արամ Խաչատրյանը փոխադրման կարգով  նշանակվել է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Սևան» քրեակատարողական հիմնարկի պետի պաշտոնում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031