Բաժիններ՝

Սիրիան ժողովրդավարական երկիր չհամարող Արևմուտքը լավ հարաբերությունների մեջ է Սաուդյան Արաբիայի հետ. Բաշար Ասադ

Ռուսական ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ` Սիրիայի նախագահ Բաշար Ասադը ռուսական ԶԼՄ-ներին տված հարցազրույցի ժամանակ հայտարարել է, որ եթե կատարեր Արևմուտքի բոլոր պահանջները, ապա նրա համար կդառնար «ժողովրդավար».

«Արևմտյան պահանջները միտված էին Սիրիան հպատակեցնելուն: Եթե մենք համաձայնվեինք դրանց, ապա (Արևմուտքի աչքում) կդառնայինք լավ, չափավոր և ժողովրդավարական երկիր, ինչի մասին արտահայտվել եմ նաև նախկինում:

Նրանք այսօր ասում են, որ մեր երկիրը ժողովրդավարական չէ և միևնույն ժամանակ լավ հարաբերություններ են պահպանում Սաուդյան Արաբիայի հետ, որն ընդհանրապես ընդհանուր որևէ բան չունի ժողովրդավարության հետ:

Այնտեղ չկան ընտրություններ, կանայք իրավազուրկ են և կան շատ այլ բաներ, որոնց մասին գիտեն բոլորը: Ահա դրանումն է արևմտյան կեղծավորությունը»:

Ասադը միջսիրիական երկխոսությունում ու Սիրիական ճգնաժամի կարգավորման հարցում հաջողության հասնելու համար անհրաժեշտ է համարել օտար միջամտության չեզոքացումը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031