Փորձված հրաշք դեղամիջոց գրիպի տարածված վիրուսների դեմ

Գարնան այս սեզոնին տարածված են հիմնականում գրիպի A կամ B տեսակները: Ըստ Առողջապահության նախարարության մասնագետների՝ այս պահին Հայաստանում տարածված է գրիպի Բ տեսակը, որը վերջին տարիներին գրեթե չի հանդիպել:

Ըստ մասնագետների՝ այս գրիպի ախտանիշերն են՝ բարձր ջերմություն, գլխացավ, մի շարք այլ ցավեր և տհաճ ախտանիշեր: Բարձր ջերմությունը պահպանվում է երեք օր, անկողնային ռեժիմ: Ոչ ճիշտ մոտեցում ցուցաբերելու դեպքում կարող է զարգանալ նաև թոքաբորբ: Գրանցվել են դեպքեր, երբ հիվանդության հետևանքով հնարավոր չի եղել խուսափել թոքաբորբից, և հիմնականում տուժողները երեխաներ են:

Եթե առաջին երկու օրը հիվանդության հետնահանջ, վիճակի լավացում չի լինում, ջերմությունը բարձր սանդղակների վրա է պահպանվում, պետք է անմիջապես բժշկի դիմել:

Մեր ընթերցողները առաջարկում են փորձված ու բնական մի դեղամիջոց, որը պատրաստելը չափազանց հեշտ է: Հիմնական բաղադրիչը սխտորն է:

Կարդացեք նաև

 Բաղադրություն

  • Սխտորի 1 ատամիկ
  • 1 ճ/գ թարմ քամած կիտրոնի հյութ

Սխտորը ճզմեք, խառնեք կիտրոնի հյութի հետ և խմեք՝ ծամելով սխտորը: Օրը 2-3 անգամ կարող եք կրկնել: Արդյունքը շատ արագ նկատելի կլինի:

Բարձր ջերմության դեպքում նաև փորձեք այս դեղատոմսերը 

Տրորեք 1-2 ատամիկ սխտոր, խառնեք 200 մլ գազարի հյութի հետ։ Խմեք 100-ական մլ` օրը 1-5 անգամ:

Գրիպ. Սխտորի քերուկը խառնեք մեղրի հետ (1։1)։ 1 ճ/գ-ն լուծեք 100 մլ գոլ ջրի մեջ, խմեք քնելուց առաջ։

Սխտորը հնագույն ժամանակներից օգտագործվել է ժողովրդական բժշկության մեջ։ Բույսի մանրէասպան հատկությունների մասին գրվել է անդրանիկ բժշկական գրքերում։ Սխտորի հյութը և յուղամզվածքն ունեն նաև բարերար ազդեցություն արյան վրա. տրորած սխտորը դանդաղորեն իջեցնում է արյան մակարդելիությունը, ինչի շնորհիվ լավանում է սրտի, գլխուղեղի սնուցումը թթվածնով, հեշտանում է արյան հոսքը դեպի ծայրանդամների մազանոթները։ Սխտորն ունի ոչ միայն հակաբիոտիկ, այլև հակավարակային, ջերմիջեցնող և օրգանիզմի դիմադրողականությունը բարձրացնող հատկություններ։

168.am
 

Տեսանյութեր

Լրահոս