ՕԵԿ-ը չի պահանջում Սերժ Սարգսյանի հեռացումը

«Մենք հրավեր չենք ստացել: Ապրիլի 24-ն այն օրն է, որ պետք է Ցեղասպանության զոհերին հարգանքի տուրք մառուցենք: Եվ այս օրը ՀՀ-ն լինելու է տարբեր միջազգային կազմակերպությունների ու հանրության ուշադրության կենտրոնում: Սա սգո օր է: Պետք է նաև հիշենք այն մեր հայրենակիցներին, որ զենքը ձեռքին զոհվեցին»,- այսօր Աժ բրիֆինգների ժամանակ հայտարարեց ՕԵԿ խմբակցության քարտուղար Մհեր Շահգելդյանը:

Ըստ նրա՝ ՕԵԿ-ը չի պահանջում Սերժ Սարգսյանի հեռացումը. «Կան ընտրություններ, թող ընտրությունների ժամանակ ժողովուրդը որոշի: Մենք պայքարում ենք, քննադատում ենք, թող ժողովուրդը որոշի»:

Դիտարմանը, որ ընտրությունների ելքը կաշառքն է որոշում, օրինակ, ՕԵԿ-ն էլ մուրաբաներ էր բաժանում, Շահգելդյանը հայտարարեց, թե ՕԵԿ-ը չի կաշառել ընտրողներին:

Տեսանյութեր

Լրահոս