«Սամվելն այս 7 օրերին ապրել է բժիշկների ակտիվ միջամտության շնորհիվ: Եթե մեկ րոպե բժշկական հսկողությունը թուլանար կամ ակտիվ միջամտություն չլիներ, ապա նա այսքան չէր ապրի: Ցավոք, ուղեղի վնասվածքը կյանքի հետ պարզապես անհամատեղելի է»:
Իրանի ԱԳՆ-ը հայտարարել է, որ պետք է անհապաղ կասեցվի Եմենի դեմ ձեռնարկված ռազմական գործողությունը:
1958 թվականից սկսվել են ինձ և եղբայրներիս պատկանող տան շինարարության աշխատանքները, որոնք ավարտվել են 1963 թվականին։ Արդյունքում` նշված հասցեում գտնվող տան 1/4 մասը բաժին է հասել ինձ (հիմք` 1965թ. համար 42 տոմար 765 գույքային թերթը)։ 1975թ. ամուսնացել եմ Ջեմմա Մրրիկյանի հետ։ 1984թ. մարտ ամսին Արաբկիրի ժողդատարանի վճռի հիման վրա նրա հետ ամուսնալուծվել եմ 04.03.1985թ.։ Ջեմման բնակվել է Կոմիտաս 44շ, 14բն. հասցեում։
Արմավիրում կինը սկեսուրի կողմից պարբերաբար ծեծի ենթարկվելու և վատ վերաբերմունքի արժանանալու պատճառով որոշել է ինքնասպան լինել:
«Դեղերի մասին» նոր օրենքը և դրանից բխող 7 օրենքում փոփոխություններ կատարելու նախագիծը կներկայացվի Ազգային ժողով: Լրագրողների հետ զրույցում ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն ասաց, որ փոփոխությունը պայմանավորված էր նրանով, որ գործող օրենքը չէր համապատասխանում այսօրվա մարտահրավերներին, բժշկագիտության փոփոխվող շուկային: Արմեն Մուրադյանի խոսքով՝ օրենքով կարգավորվել են մի շարք հարցեր՝ կապված գովազդի, դեղերի գների պետական կարգավորման, գրացման, վերագրանցման խնդիրների հետ:
2014 թվականին ամսական մաքուր եկամուտների (աշխատավարձի) ամենաբարձր մակարդակն ունեցող երկիրը Շվեյցարիան է:
«Զրոյացել է պետությունը: Դուք չեք ուզում սարքեք էս պետությունը, դուք ձեր ձեռքերը չեք քշտում, պետություն չեք սարքում: Նույնը էս հանձնաժողովը: Էս տարիներին մրցակցությունը պակասել է, ասում են ավելացել է: Դուք մի ինդեքս չունենք: Ո՞նց է ձեզ մոտ մրցակցությունը բարելավվել, ձեզ էլ վերանշանակել են, եթե ակտիվ հարկ վճարողները երեք անգամ պակասել են»,- ասաց Հ.Բագրատյանը:
Այսօր՝ մարտի 26-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 09:30-ի սահմաններում Երևան քաղաքի Դավիթաշեն վարչական շրջանի բնակիչ, 55-ամյա Ալյոշա Ավագյանը Արշակունյաց պողոտայի թիվ 12 հասցեի դիմաց իր վարած Toyota Corolla մակնիշի 778 ԼՕ 67 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտնին:
Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն պետական այցի շրջանակներում Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է Թյանանմենի հրապարակ, ծաղկեպսակ դրել և հարգանքի տուրք մատուցել Ժողովրդական հերոսների հուշարձանին:
Անդրադառնալով բանանի ներկրման խնդրի վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը` Շաբոյանը կրկին նշեց, որ ոլորտն իրենց ուսումնասիրության ներքո է գտնվում, մի անգամ ներկրող խոշոր ընկերությանը` «Քեթրին Գրուպին», պատասխանատվության են ենթարկել` գնագոյացման խնդրի հետ կապված: Ըստ նրա, բնականաբար, եթե նորից լինեն չարաշահումներ, ուսումնասիրություն կանեն ու մեղավորներին պատասխանատվության կենթարկեն:
մարտի 26-ին` ժամը 04:45 -ի սահմաներում, կրծքավանդակի ձախ կեսի առաջային մակերեսի ծակած-կտրած թափանցող վերք, սրտապարկի վնասումով,տրավմատիկ շոկ, աջ ակնակապիչի արյուազեղում, փափուկ հյուսվածքների սալջարդ ախտորոշումներով «Գյումրի» ԲԿ տեղափոխված` Վ. Չերազ փողոցի 13 տան բնակիչ, 1988 թ. ծնված` Ս. Ե.-ի առողջական վիճակը գնահատվում է ծանր կայուն:
Ամերիկյան HMMWV զրահապատ առաջին 10 ավտոմեքենաները երեկ երեկոյան հասցվել են Բորիսպոլի միջազգային օդանավակայան:
«Տնտեսվարողները հաճախ վերադարձ չեն կատարում` կառչելով օրենքում նշված նմանօրինակ բառից, սակայն օրենքը սպառողների պաշտպանության մասին է, հետևաբար՝ սպառողն ինքը պետք է որոշի, թե որն է իր համար նմանօրինակ ապրանք
Արմեն Մուրադյանի խոսքով՝ այս օրերին յուրաքանչյուր մանկապարտեզ գտնվել է հսկողության ներքո. «Ամեն օրվա հսկողությունը թույլ է տվել մանկապարտեզների վերաբերյալ իրականացված հսկողությամբ փակել յոթ մանկապարտեզներ մարզերում, որոնցից 5-ը՝ Արագածոտնի մարզում, 1-ը՝ Տավուշի, 1՝ Վայոց Ձորի մարզում»:
Մենք համարում ենք, որ անհնար է խնդիրը լուծել ռազմական ճանապարհով:
ՀՀ Ազգային ժողովում շարունակվում է քառօրյա նիստը, ոին կարող եք հետևել ուղիղ հեռարձակմամբ։
Այս մասին նշված է ԱՄՆ էներգետիկայի նախարարության էներգետիկ տեղեկատվության վարչության շաբաթական զեկույցում:
Ըստ արձանագրության՝ այն ռուսական կողմին տրամադրվում է մշակութային կենտրոն կառուցելու համար: Նախագիծը կառավարության նիստում ներկայացրեց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:
Քիչ առաջ ՀՀ Ազգային անվտանգության ծառայության, ոստիկանության Երևան քաղաքի վարչության 3-րդ հատուկ գումարտակի մեծ թվով ծառայողներ ուժեղացված հսկողությամբ Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան բերեցին 29-ամյա Սարգիս Գրիգորյանին (մականունը՝ Ծգլ), 31-ամյա Սարգիս Հախանումյանին (մականունը՝ Տլե) և 31-ամյա Վահան Հակոբյանին (մականունը՝ Գաստիկ):
Կողմ է քվեարկել 492 պատգամավոր, դեմ՝ 107-ը, ձեռնպահ՝ 13-ը:
«Վիճակը կտրուկ վատացավ, էլի բերեցինք հիվանդանոց: Մաշկային խնդիրներ ունի Արսենը: Հիմա հիվանդանոցում ենք, վիճակն այս պահին` ոչինչ, սիստեմաներ է ընդունում, չգիտեմ՝ երբ դուրս կգրվի»:
Այս մասին հայտնել է Չեչնիայի խորհրդարանի մամլո ծառայությունը:
Ես չգիտեմ՝ այդ հայտնագործությունն ով է արել։ Բայց ամբողջ աշխարհը Ռուսաստանի և ոչ միայն Ռուսաստանի շուկայի համար պատրաստ է ամեն ինչ անելու։ Այսօր բոլոր երկրների պատերազմների 90 տոկոսր շուկաների համար է։ Հիմա ի՞նչ է նշանակում կախվածություն։ Ինչ-որ մի տեղից պետք է կախված լինե՞ս։ Լեհաստանն էլ էր Ռուսաստանին խնձոր վաճառում, հիմա չի վաճառում։
Շնորհակալություն եմ հայտնում իմ նախկին ղեկավար` ԲՀԿ հիմնադիր նախագահ Գագիկ Ծառուկյանին այն հոգևոր արժեքների համար, որոնք և մեզ միաբանող առաջնային հիմքը դարձան ու անկախ ամենից միշտ կմնան յուրաքանչյուրիս մեջ: Շնորհակալ եմ բոլոր մեր ընտրողներին հավատալու, մեզ օժանդակելու ու վստահելու համար: Հարգելիներս, կարևոր է, որ չհուսահատվեք ու իմանաք`ամեն ինչ դեռ առջևում է:
Մարգվելաշվիլին նկատել է, որ այսօր վրացի զինվորականները պաշտպանում են գլոբալ խաղաղությունը:
Այսօր ժամը 09:40-ի սահմաններում Ստեփանակերտի կենտրոնական զինվորական հոսպիտալում մահացել է մարտի 19-ին հակառակորդի հատուկ նշանակության ուժեղացված խմբին դիմակայելու ժամանակ ծանր վիրավորված ՊԲ զինծառայող, 1995թ. ծնված Սամվել Սասունի Հակոբյանը:
Վարկային կազմակերպությունը գտնվում է Էջմիածնում, տրամադրում է զանազան վարկեր՝ սպառողական, խմբային, ձեռնարկատիրական էքսպրես և, որ ամենակարևորն է՝ եղեկեցական վարկեր։
Ռուսական բիզնեսի առաջատարները տարիներով, եթե ոչ տասնամյակներով աշխատել են «ճամպրուկ-կայարան-օֆշոր» սխեմայով:
Ուրիխանյանը փետրվարյան իրադարձություններից հետո որոշել է այլևս չքայլել ԲՀԿ-ի հետ, քանի որ համաձայն չէ նոր ԲՀԿ-ի մեղմ ու կառուցողական դիրքորոշումների հետ: Նա շաբաթներ առաջ «Քաղաքացիական շտաբ» նախաձեռնություն ստեղծելու հայտ է ներկայացրել, հիմա էլ որոշել է այն դարձնել կուսակցություն:
Այդպիսով՝ ՀՀ արտաքին պահուստները կկազմեն շուրջ 1 մլրդ 450 միլիոն դոլար: Խնդիրն այն է, որ անցած տարվա հունվարի համեմատ ՀՀ արտաքին պահուստները նվազել են մոտ մեկ միլիարդ դոլարով՝ 2 միլիարդ 250 միլիոնից այս տարվա փետրվարին հասնելով 1 մլրդ 260 միլիոն դոլարի, և սահմանել վերջին 6 տարիների հակառեկորդը: 1 մլրդ 260 միլիոն դոլարից պակաս արտաքին պահուստներ Հայաստանը վերջին անգամ ունեցել է 2009 թվականի փետրվարին: