«Եթե դրամն է քո փողը, վարկերն էլ պիտի դրամով լինեն» ՀՀԿ-ական պատգամավոր. «ՉԻ»

«Չորրորդ իշխանությունը» Հայաստանի սոցիալ-տնտեսական իրավիճակի մասին զրուցել է ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, «ՄԱՊ» ընկերության սեփականատեր Ալեքսան Պետրոսյանի հետ։

– Անձամբ Դուք ինչպե՞ս եք գնահատում Հայաստանի տնտեսության ներկայիս վիճակս։

– Վատ է։ Եթե մարդիկ քիչ են արտահանում, քիչ են ներմուծում, ապրանքաշրջանառությունը նվազել է, իհարկե՝ վատ Է։

– Ձեր կարծիքով, որոնք են պատճառները՝ միայն արտաքին գործոններն են, թե՞ կան նաև ներքին գործոններ։

– 90 տոկոսն արտաքին գործոններն են՝ կապված ռուսական ռուբլու արժեզրկման, և դոլարի նկատմամբ եվրոյի արժեզրկման հետ։ Դոլարր որպես արտարժույթ ամբողջ աշխարհում է ուժեղացել, իսկ Հայաստանում վարկային ռեսուրսների 62 տոկոսը դոլարով Է։ Բայց եթե մենք ապրում ենք Հայաստանում, ունենք հայկական դրամ, կարծում եմ՝ մեր բոլոր վարկային ռեսուրսները պետք է վերաձևակերպվեն հայկական դրամի։ Ու մենք պետք է կամաց-կամաց դուրս զանք արտարժութային վարկային ռեսուրսներով։

– Ի դեպ, նույն պահանջը ժամանակին առաջադրել էր Քառյակը՝ կառավարությանը ներկայացրած իր 12 կետերում։

– Ես չզիտեմ՝ ով ինչ է պնդել։ Ես որպես տնտեսագետ եմ ասում, որ սա ձևն է, աշխարհում այդպես է ընդունված։

– Իսկ երկրի տնտեսության վրա ներքին գործոնների ազդեցությունը որքա՞ն է։

– Ներքին գործոններն ի՞նչ կարող են անել։ Ներքին գործոններն ուղղակի, թե անուղղակի կան, բայց դրանք էական ազդեցություն չեն կարոդ ունենալ։ Օրինակ, ներքին գործոններն ի՞նչ ազդեցության կարող են ունենալ արտահանման վրա, եթե արտահանողը հարկերից ազատված է, ոչ մի խանգարող բան չկա, բայց քանի որ քո ապրանքը փոխարժեքի պատճառով անմրցունակ է, չես կարող արտահանել։ Եվ այստեղ ի՞նչ կապ ունեն ներքին գործոնները։

– Շատ տնտեսագետներ որպես ներքին գործոն մատնանշում են, որ իշխանությունների վարած քաղաքականության արդյունքում Հայաստանի տնտեսությունը հասել է այն վիճակին, որ ստիպված կախված է արտաքին գործոններից, մասնավորապես՝ ՌԴ տնտեսությունից։

– Ես չգիտեմ՝ այդ հայտնագործությունն ով է արել։ Բայց ամբողջ աշխարհը Ռուսաստանի և ոչ միայն Ռուսաստանի շուկայի համար պատրաստ է ամեն ինչ անելու։ Այսօր բոլոր երկրների պատերազմների 90 տոկոսր շուկաների համար է։ Հիմա ի՞նչ է նշանակում կախվածություն։ Ինչ-որ մի տեղից պետք է կախված լինե՞ս։ Լեհաստանն էլ էր Ռուսաստանին խնձոր վաճառում, հիմա չի վաճառում։ Լեհաստանն ուժեղ կախվածության մեջ էր Ռուսաստանից, դրա համար այսօր վատ վիճակո՞ւմ է։ Այդպես ո՞նց կարելի է ասել։ Եթե մի բան ես արտադրում, պիտի մի երկիր արտահանես։ Եթե քեզ մոտ դրամն է քո պետական արժույթը, դրամով է քո պետության մեջ շրջանառությանը, իսկ վարկերը՝ դոլարով, ես չգիտեմ դրանում ո՛չ Ռուսաստանն է մեղավոր, ո՛չ Եվրոպան, ո՛չ էլ ուրիշ երկրներ։ Եթե դրամն է քո փողը, վարկերն էլ պիտի դրամով լինեն։

– Ի դեպ, խոսվում էր, որ Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցները հայ արտադրողների համար հնարավորություն են ստեղծում ռուսական շուկան գրավելու համար, որ մենք արտահանենք մեր ապրանքները։ Բա ինչո՞ւ չեղավ։

– Եթե ՌԴ-ում դոլարը մնար 30 ռուբլի, Ձեր ասածը կլիներ, կտեսնեինք արդյունքները։ Բայց չմնաց, երկու անգամ բարձրացավ դոլարի փոխարժեքը։

Կարդացեք «Չորրորդ Իշխանություն» օրաթերթի այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս