Բաժիններ՝

Չեչնիան ԱՄՆ-ին սպառնում է Մեքսիկային նորագույն սպառազինություն մատակարարելով

Gazeta.ru-ի փոխանցմամբ՝ Չեչնիայի Հանրապետության խորհրդարանը սպառնացել է զենքի մատակարարումներ սկսել Մեքսիկային՝ ի պատասխան Ուկրաինային զենք մատակարարելու մասին ԱՄՆ Սենատի ընդունած բանաձևի: Այս մասին հայտնել է Չեչնիայի խորհրդարանի մամլո ծառայությունը:

Չեչնիայի խորհրդարանի նախագահ Դուկուվախա Աբդուռահմանովը հայտարարել է. «Ուկրաինային սպառազինության մատակարարումները կընկալվեն որպես ադեկվատ գործողություններին հասցեագրված ազդանշան:

Մենք կսկսենք Մեքսիկային մատակարարել նորագույն սպառազինություն՝ վերսկսելու համար ԱՄՆ-ի բռնազավթած տարածքների իրավական կարգավիճակի մասին վեճերը, որոնցում ներկայումս գտնվում են ամերիկյան նահանգներ Կալիֆորնիան, Նյու Մեքսիկոն, Արիզոնան, Նևադան, Յուտան, Կոլորադոն ու Վայոմինգի մի մասը»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս