«Նրանց նպատակը ողջ հայությանը ոչնչացնելն է, հիմա մենք խոսում ենք Ցեղասպանության ճանաչման մասին, որ Թուրքիան չի ճանաչում և այլն: Այստեղ ունենք մի հարևան, որը ոչ միայն չի ճանաչում, այլ ասում է՝ կրկնելու եմ»:
Մարտի 26-ին, ժամը 13.01-ին «Կապանի ՃՇՇ» ՓԲԸ-ից տեղեկատվություն է ստացվել, որ Մ-2 միջպետական ավտոճանապարհի Կապան-Գորիս հատվածի 3-րդ կմ-ում ճանապարհի բարելավմամ նպատակով իրականացվելու են պայթեցման աշխատանքներ
Արմեն Աշոտյանի խոսքով՝ «ՀՀ կրթության մասին» օրենքում փոփոխություններով առաջարկում են օրենսդրական նախաձեռնությունը տարածել հաջորդ 9-րդ դասարանցիների վրա:
«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը հարգանքով է վերաբերվում մեր գործընկեր Տիգրան Ուրիխանյանի կայացրած որոշմանը, ինչպես հարգանքով մոտեցել ենք մեր մնացյալ գործընկերների որոշումներին: Յուրաքանչյուր գործիչ ինքն է ընտրում այն ճանապարհը, որով նպատակահարմար է գտնում շարունակել իր գործունեությունը:
Ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվել է, որ 1992 թ. ծնված Աննա Ա.-ն 2014 թ. հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսներին Ծիծեռնակաբերդի խճուղում գործող առևտրի կենտրոնի հագուստի խանութներից կատարել է մի շարք գողություններ:
Գարիբաշվիլին հայտարարել է, որ երկրի արտաքին քաղաքական կուրսը փոփոխության չի ենթարկվել, և որ Վրաստանը շարունակելու է ԵՄ-ին ու ՆԱՏՕ-ին ինտեգրվելը:
«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ հայտարարում է, որ ապրիլի ընթացքում ներհանրապետական էլեկրտագնացքներում ուղևորներին տրամադրվելու են զեղչեր: Օրինակ՝ անվճար կլինեն դեպի Երևան և հակառակ ուղղությամբ ուղևորափոխադրումները Մեծ Եղեռնի 100-ամյակին նվիրված միջոցառումներին մասնակցող աշակերտների և ուսանողների խմբերի համար:
Այսօր ԱԺ նիստում ՏՄՊՊՀ 2015թ. գործունեության ծրագրի քննարկման ժամանակ ՀԱԿ խմբակցության անունից դրա ղեկավար Լևոն Զուրաբյանն իր ելույթի ժամանակ նախ անդրադարձավ երեկ կառավարության հարցուպատասխանին, որի ժամանակ տեղի ունեցածը նա անվանեց «թատերական ներկայացում»:
Հակամարտության սրացման պատճառով փակվել են Եմենի բոլոր հիմնական ծովային նավահանգիստները, որոնցով ամսական արտահանվում է Masila տեսակի 1.4-1.5 միլիոն բարել:
«Ռուսաստանը հետաքրքրված չէ ԼՂ հակամարտության բռնկմամբ»,- այս մասին, ի պատասխան 168.am-ի հարցի, ասաց ամերիկացի հեղինակավոր վերլուծաբան, մի շարք համալսարանների դասախոս Գորդոն Հահնը «Ռեգիոն» հետազոտական կենտրոնի կազմակերպած առցանց հարցազրույց-մամուլի ասուլիսի ընթացքում: Մեր այն հարցին, թե ինչպե՞ս Արևմուտքը կարող է նվազեցնել Ռուսաստանի ազդեցությունը տարածաշրջանում, մասնավորապես՝ ԼՂ հակամարտության կողմերի՝ Հայաստանի և Ադրբեջանի նկատմամբ, քանի որ մի շարք փորձագետներ պնդում են, որ լարվածությունը հրահրում է Ռուսաստանը, նա պատասխանեց, որ չի կարծում, թե Ռուսաստանը հետաքրքրված է հակամարտության բռնկմամբ: Նրա որակմամբ` ԼՂ հակամարտությունը խիստ լոկալ հակամարտություն է: «Այն հիմնված է Երևանի և Բաքվի միջև առկա անվստահության և սովետական պետականաշինության ժառանգության վրա»,- նկատեց վերլուծաբանը:
Իրակլի Գարիբաշվիլին նախկինում իշխող «Միասնական ազգային շարժում» կուսակցությանն անվանել է սեկտա:
Այսօր՝ մարտի 26-ին, Հայաստանի ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը հրամաններ է ստորագրել:
«Մեր բեմը պետք է լինի այնպիսին, որ քաղաքական իմաստով վարկաբեկված մարդիկ այնտեղ չլինեն, որովհետև, եթե հերթական անգամ մենք փորձենք վարկաբեկված դեմքերին հարթակ բարձրացնել, մեր ժողովուրդը նորից հասկանալու է, որ արմատական փոփոխություն տեղի չի ունենալու»: Հարցին՝ անուններ կնշե՞ք՝ ովքե՞ր են լինելու Ձեզ հետ, Ժ. Սէֆիլյանն այսպես պատասխանեց. «Այսօր Հիմնադիր խորհրդարանն ունի իր շուրջ համախմբված տարբեր մարդկանց: Կարծում եմ՝ Զարուհի Փոստանջյանը, Նիկոլ Փաշինյանը, դժվարանում եմ այլ անուններ տալ»:
Գործարքներից ստացված միջոցների 40 մլրդ դրամը նախատեսվում է օգտագործել ՀՀ 2015թ. պետբյուջեի պակասուրդի ֆինանսավորման համար: Մնացած գումարի հաշվին կհամալրվի կայունացման դեպոզիտային հաշիվը:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մարտի 26-ին հրավիրել է Անվտանգության խորհրդի նիստ, որի օրակարգում էին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների եւ 2015թ. գարնանացանի նախապատրաստական աշխատանքների մասին հարցերը:
Որոշակի տվյալներով՝ հրթիռի հեռահարությունը կազմում է 5500 կիլոմետր:
«Իձումո» ուղղաթիռակիրն ունակ է կրել մինչև 28 թռչող սարք:
Որոշման նախագծով նախատեսված էր պատվովճարի չափը սահմանել 40 հազար դրամ: Սակայն վարչապետ Հովիկ Աբրահամյանն առաջարկել է 70-ամյա հոբելյանի նախաշեմին, հաշվի առնելով Հայրենական մեծ պատերազմի վետերանների ծառայությունը երկրին, ամենամսյա պատվովճարը կրկնապատկել, հասցնել 50 հազար դրամի:
168.am-ի տեղեկություններով՝ ՀՀ սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն տեղի է ունենալու մինչև 2016թ. գարունը: Բանն այն է, որ ԵԽ Վենետիկի հանձնաժողովը կողմից սահմանված է, որ ընտարությունների հետ կապված խաղի կանոնները չի կարելի փոխել ընտրություններից մեկ տարի առաջ:
Նա նշեց, որ այդ օրն իրենք դուրս են գալու՝ այլևս տուն չվերադառնալու նպատակով, մինչև չիրականացնեն իշխանափոխություն. «Շուրջօրյա հանրահավաքների մասին է խոսքը, և մենք ժողովրդին կոչ կանենք վերադառնալ տուն այն ժամանակ, երբ արդեն մենք հաջողել ենք ձերբազատվել այս ռեժիմից: Կարծում եմ՝ օրերի ընթացքում մեզ հնարավոր է լինելու պարտադրել այս ռեժիմին՝ հետ կանգնել այս ընթացքից»:
Եմենի նախագահն Օման է մեկնել երկրի հետախուզության ղեկավար Ալի ալ-Ահմեդիի ուղեկցությամբ:
Այսօր տեղի է ունենալու վարչապետների ակումբի նիստը, որին հավանաբար կմասնակցեն Վազգեն Մանուկյանը, Գագիկ Հարությունյանը, Խոսրով Հարությունյանը, Հրանտ Բագրատյանը, Արմեն Դարբինյանը և Հովիկ Աբրահամյանը:
15 տարի առաջ Պուտինն առաջին անգամ հաղթեց ընտրություններում և ընտրվեց Ռուսաստանի նախագահ:
«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի տնտեսական բակի տարածքում գտնվող «Աջակցություն դատապարտյալին» հիմնադրամի հացի արտադրամասում 11 մարդ է աշխատում, որից 3-ը բաց տիպի ռեժիմի դատապարտյալներ են:
Եվրահանձնաժողովի փոխնախագահ Մարոշ Շեֆչովիչը մտադիր է առաջիկա ամիսներին մեկնել Թուրքմենստան:
168.am-ի հարցին՝ Դուք ինքներդ ունե՞ք վերցրած վարկեր, և արդյոք Դուք և Ձեր գործընկերները նույնպես հետևելո՞ւ եք այդ կոչին ու չեք վճարելու վարկերը, Ժ. Սէֆիլյանը պատասխանեց, որ ինքն անձամբ չունի վերցրած վարկեր. «Բայց ես ունեմ հարազատներ և մտերիմներ, որոնք ունեն և հուսով եմ, որ նրանք այդ կոչին ընդառաջելու են»:
Մարտի 19-ի դիվերսիայի ժամանակ վիրավորված զինծառայող Սամվել Հակոբյանը, ով, ցավոք, այսօր մահացավ, Արարատի մարզի Արեւաբույր գյուղից էր:
Այս մասին նշված է Եվրոպական հարևանության քաղաքականության շրջանակներում Ադրբեջանի առաջընթացի մասին ԵՄ-ի տարեկան զեկույցում:
«Երբ երեկ ես ասացի, որ շաքարավազի գինը 395 դրամ է, Արտակ Շաբոյանը միանգամից հակադարձեց, թե «Երևան Սիթիում» հենց այսօր շաքարավազը վաճառվում է 369 դրամով: Պարոն Շաբոյան, լավ ա չասացիք՝ «Երևան Սիթի»՝ ամենացածր գները տարածաշրջանում՝ գումարած երեք հատ լավաշ, հարգելի քաղաքացիներ, չմոռանաք բերել ձեր անձնագրերը»: Բայց այսպես որ ասեիք, ավելի անկեղծ կլինեիք հասարակության հետ…»,- այսօր ԱԺ նիստում՝ դիմելով Արտակ Շաբոյանին, հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:
Գերմանիայի խորհրդարանն այսօր քննարկում է ԵՄ-ի «Արևելյան գործընկերություն» ծրագիրը: