Բաժիններ՝

Ամերիկյան զրահատեխնիկան հասցվել է Ուկրաինա

By24-ի փոխանցմամբ՝ ամերիկյան HMMWV զրահապատ առաջին 10 ավտոմեքենաները երեկ երեկոյան հասցվել են Բորիսպոլի միջազգային օդանավակայան: Դրանք նշանակման վայր են հասցվել ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի տրանսպորտային ինքնաթիռի օգնությամբ:

Ինքնաթիռի ժամանմանը ներկա է գտնվել անձամբ երկրի նախագահ Պյոտր Պորոշենկոն: Արդեն իսկ որոշված է, որ այդ ավտոմեքենաներից 8-ը հատկացվելու է դեսանտային զորքերին, իսկ մնացյալ 2-ը՝ Անվտանգության ծառայության ներկայացուցիչներին՝ կարևոր մարտական առաջադրանքներ կատարելու համար:

Քանի որ ամերիկյան ռազմական օգնությունը դեռ նախատեսում է բացառապես ոչ մահաբեր սպառազինություն, ուստիև զրհապատ ավտոմեքենաները ստացվել են առանց հրանոթների, հրթիռային սարքերի կամ գնդացիների: Ուկրաինացի զինվորականները պլանավորել են այդ ամենն իրականացնել տեղում:

ԱՄՆ-ն ընդհանուր առմամբ պլանավորել է Ուկրաինային մատակարարել 230 միավոր HMMWV: Դրանց երկու խմբաքանակ՝ բաղկացած 10-ական միավորից, Կիև կհասցվի մինչև ապրիլի սկիզբը, իսկ մնացյալ 200-ը՝ 45 օրվա ընթացքում:

01_american_hummers_comes_to_ukraine03_american_hummers_comes_to_ukraine 04_american_hummers_comes_to_ukraine 05_american_hummers_comes_to_ukraine 06_american_hummers_comes_to_ukraine 07_american_hummers_comes_to_ukraine
02_american_hummers_comes_to_ukraine

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս