Սամվելը 7 օր ապրեց բժիշկների ակտիվ միջամտության շնորհիվ. հոսպիտալի պետ. news.am
Հակառակորդի հատուկ նշանակության ուժեղացված խմբին դիմակայելու ժամանակ մարտի 19-ին ծանր վիրավորված եւ այսօր՝ մարտի 26-ին, մահացած ՊԲ զինծառայող, 19-ամյա Սամվել Հակոբյանի վնասվածքը կյանքի հետ անհամատեղելի էր: Այս մասին NEWS.am-ին ասել է Հայաստանի կենտրոնական զինվորական կլինիկական հոսպիտալի պետ Արամ Ասատուրյանը:
«Սամվելն այս 7 օրերին ապրել է բժիշկների ակտիվ միջամտության շնորհիվ: Եթե մեկ րոպե բժշկական հսկողությունը թուլանար կամ ակտիվ միջամտություն չլիներ, ապա նա այսքան չէր ապրի: Ցավոք, ուղեղի վնասվածքը կյանքի հետ պարզապես անհամատեղելի է»,- ասել է Արամ Ասատուրյանը:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: