Բաժիններ՝

Երևանում ֆինանսական գծով տնօրենը վրաերթի է ենթարկել հետիոտնին. վերջինս մահացել է. shamshyan.com

Այսօր՝ մարտի 26-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 09:30-ի սահմաններում Երևան քաղաքի Դավիթաշեն վարչական շրջանի բնակիչ, 55-ամյա Ալյոշա Ավագյանը Արշակունյաց պողոտայի թիվ 12 հասցեի դիմաց իր վարած Toyota Corolla մակնիշի 778 ԼՕ 67 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտնին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթի ենթարկվածը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, սակայն ճանապարհին մահացել է:

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վրաերթը կատարածն աշխատում է «Բարսիս» ՍՊԸ-ում՝ որպես ֆինանսական գծով տնօրեն:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս