Բաժիններ՝

Եմենի նախագահը ժամանել է Օման. Sky News Arabia

Sky News Arabia հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Եմենի նախագահ Աբդ Ռաբբու Մանսուր Խադին ժամանել է Օման: Այս մասին հայտնել է հեռուստաալիքի թղթակիցը: Նրա խոսքերով՝ Եմենի նախագահն Օման է մեկնել երկրի հետախուզության ղեկավար Ալի ալ-Ահմեդիի ուղեկցությամբ:

Սրանից առաջ հաղորդվել էր, որ Սաուդյան Արաբիան Պարսից ծոցի մյուս երկրների հետ ռազմական գործողություն է սկսել Եմենի շիա ապստամբների դեմ՝ այդ երկրի պաշտոնական իշխանություններին պաշտպանելու համար: Ընդգծվել էր, որ միայն Օմանը չի մասնակցում Եմենի դեմ ռազմական կամպանիային:

Ռազմական գործողության հետ կապված՝ Սաուդյան Արաբիան դադարեցրել է միջազգային ու ներքին չվերթները երկրի հարավում գտնվող 7 օդանավակայաններում: Այս մասին հայտարարել է Սաուդյան Արաբիայի քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031