ԵՄ-ը կշարունակի աջակցել ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությանը

Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԵՄ-ը Ղարաբաղյան հակամարտության կողմերին կոչ է արել զերծ մնալ այնպիսի գործողություններից ու հայտարարություններից, որոնք կնպաստեն լարվածության աճին ու կխաթարեն խաղաղության գործընթացը:

Այս մասին նշված է Եվրոպական հարևանության քաղաքականության շրջանակներում Ադրբեջանի առաջընթացի մասին ԵՄ-ի տարեկան զեկույցում: Դրանում ընդգծվում է, որ նախորդ տարի լրացել է հրադադարի ստորագրման 20-ամյակը և չնայած դրան՝ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում պահպանվում է փակուղային իրավիճակ.

«Տեղում անվտանգության շուրջ իրավիճակը շարունակում է խնդիր մնալ միջադեպերի ու զոհերի ֆոնին, որոնց թիվը հասել է 1994 թվականից սկսած՝ աննախադեպ բարձր մակարդակի»: ԵՄ-ը նաև ընդգծել է, որ հավատարիմ է մնում ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությանն աջակցելուն:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031